Թշնամու հետախուզությունը բավականին կազմակերպված աշխատում է մեզ մոտ. ռազմական փորձագետ
Մոռացության է մատնված, որ Հայաստանի ներսում կան ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ, որոնք հանցավոր արարքներով ու իրենց հանցավոր ներկայությամբ խաթարել են մեր երկրի անվտանգությունը, անհնարինության են վերածել Գեղարքունիքում, Վայոց ձորում ու Սյունիքում շատ մարդկանց կյանքը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Թե Հայաստանի ներսում անօրինական զինված ի՞նչ կազմավորումներ կան, փորձել ենք ճշտել ռազմական փորձագետ Սամվել Մովսիսյանից:
Փորձագետը, գրվածի համատեքստից ելնելով, կարծում է, որ Թաթոյանն ի նկատի ունի Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները` դրանց անվանելով ապօրինի զինված խմբեր:
Սակայն Մովսիսյանը հարցին մոտեցավ նաև իր դիտանկյունից:
Մանրամասն` տեսանյութում:
Ավելացնել նոր մեկնաբանություն