45

Առանց զորքի ու զենքի հայը թուրքի տիրապետության տակ դատապարտված է մահվան. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ 

«Ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ իրականացվում են հետևյալ աշխատանքները.  

 - Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքների զուգահեռ»։

Ինձ շատ է հետաքրքրում, թե ինչ տրամաբանությամբ են Արցախի ղեկավարները համաձայնվել զինաթափվել՝ մատնելով ամբողջ հայկական բնակչությունը պատանդի կարգավիճակի։ Նորի՞ց են ՌԴ խաղաղապահների հույսին մնալու։

Իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի չզինաթափվել և պահանջել Արցախի ամբողջ հայ ժողովրդի արժանապատիվ ելք-նահանջ Արցախից՝ ԶԵՆՔԸ ՁԵՌՔԻՆ, ինչպես պատմության մեջ շատ անգամ են պաշարված ամրոցներից դուրս եկել և հեռացել յուրայինների մոտ կայազորները։ 

Ես համարում եմ, որ Արցախում հայն առանց զորքի ու զենքի ապրել իրավունք չունի։ Ովքեր հակառակն են ասում, կամ հիմար են՝ մոռացել են Սումգայիթը, Բաքուն ու Մարաղան, կամ օտարի գործակալ են։ 
ԱՌԱՆՑ ԶՈՐՔԻ ՈՒ ԶԵՆՔԻ ՀԱՅԸ ԹՈՒՐՔԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՄԱՀՎԱՆ»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն