Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցը։ Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև ահաբեկիչների ներգրավմամբ լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդին զրկելու իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից, թեև անավարտ մնացած գործն ավարտելու համար մինչև այսօր Ադրբեջանը շարունակում է հայասպան իր քաղաքականությունը։ Մարտական գործո

Խաղաղությունը տապալող խաղաղություն. այսօր լրանում է 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցը

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցը։

Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև ահաբեկիչների ներգրավմամբ լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդին զրկելու իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից, թեև անավարտ մնացած գործն ավարտելու համար մինչև այսօր Ադրբեջանը շարունակում է հայասպան իր քաղաքականությունը։

Մարտական գործողություններն ընթանում էին արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Մարտերը սկսվել էին առավոտյան ժամը 07:10-ին։ Հայաստանում և Արցախում հայտարարվել էր ռազմական դրություն։

44 օր տևած պատերազմն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, պատերազմական հանցագործություններով և զանգվածային այլ ոճրագործություններով։ Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և օդային հարվածներով, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ, միտումնավոր թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակավայրերը՝ ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և ավերածությունների։

Մեր ժողովուրդն առերեսվեց հերթական դաժան փորձության հետ, մեր զինված ուժերը, կամավորականները, բժիշկներն ու քաղաքացիները հարկադրված էին պաշտպանել Արցախում ապրող մեր հայրենակիցների՝ սեփական բնօրրանում ապրելու և արարելու անքակտելի իրավունքները։

Այսօրվա դեպքերն ապացուցում են, որ 44-օրյա անունը ստացած պատերազմը սկսվել, բայց չի ավարտվել։ Պատերազմը երեք տարիների ընթացքում պարզապես միայն կարճ դադարներ է ունեցել։ Թշնամու ձեռքը նորից զենքին է...

Պետք է պայքարել հանուն խաղաղության, և այդ հարցում երկրորդ տեսակետ չկա։ Եթե քո դեմ ելնում են սրով, ուրիշ ինչո՞վ պիտի պատասխանես դու, եթե փորձում են սպանել քեզ, խլել քո մտերիմների կյանքերը և քո հայրենիքը, արդյո՞ք պիտի հանձնվես․անշուշտ՝ ոչ։

Պետք է ապրել և արարել ազգ-բանակ մտածելակերպով։ Պետք է ճիշտ գնահատել մեր  ազգային ռեսուրսն ու ազգային միասնականությունը, որոնք միշտ եղել են մեր հաղթանակների հիմքում։

Իսկ ներկայիս դժվարին ու փորձություններով լեցուն ժամանակաշրջանում մեր բոլորիս պարտքն է արժանվույնս գնահատել մեր նահատակների զոհաբերությունը և գիտակցել, որ նրանք ընկան հանուն կյանքի, հանուն մեր ժողովրդի իրավունքի։

Ավելացնել նոր մեկնաբանություն