99

Ռազմական քաղաքականության կտրուկ շրջադարձ և ազգ-բանակ մոդելի որդեգրում. ի՞նչ է պահանջվում Հայաստանը պահպահելու համար

Պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Երեք օր առաջ Դիմատետրի էջիս գրեցի, որ «պատմության տրամաբանության համաձայն, 2020-2023 թթ. հայոց դեմ իրականացված «փափուկ էթնիկ զտման» մետաստազները շատ չանցած տարածվելու են աշխարհով մեկ՝ արևմուտքից արևելք և հյուսիսից հարավ»։

Այդ գործընթացը սկսվեց հաջորդ իսկ օրը Մերձավոր Արևելքում։ Այսօր Իսրայելի բանակի ներկայացուցիչը, օրինակ վերցնելով Բաքվի իր ֆաշիստ դաշնակցից, արդեն խորհուրդ է տվել Գազայի պաղեստինցիներին հեռանալ Եգիպտոս։ Այդուհանդերձ, Գազայում նույն կարգի «արդյունավետ» էթնիկ զտում և ցեղասպանություն կատարելն Իսրայելի համար անհնար գործ է լինելու, որովհետև, նախ, Գազայում ապրում է ոչ թե 120,000, այլ 2,3 միլիոն մարդ, երկրորդ՝ պաղեստինցիներն, ի տարբերություն Հայաստանի, ունեն իրական դաշնակիցներ, և երրորդ՝ Գազայի իշխանությունը, դարձյալ ի տարբերություն ՀՀ-ի, մեղմ ասած, պարտվողականներից ու երդվյալ պացիֆիստներից չի բաղկացած


Ըստ այսմ էլ, Հայաստանը պահպահելու համար պահանջվում են նախևառաջ՝

- որակական իշխանափոխություն, որը երկրի ղեկին կբերի այնպիսի հայրենասեր դեմքերի, ովքեր խորապես հասկանում են, թե ինչ են պատերազմն ու խաղաղությունը, տարածաշրջանն ու ռազմավարությունը, հայն ու թուրքը, ռուսն ու պարսիկը, արևմուտքն ու արևելքը.

- իրական դաշնակիցներ՝ ի դեմս նախևառաջ Իրանի, Հնդկաստանի, գուցե մասամբ՝ նաև Ֆրանսիայի.

- Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական աճի (հայաշատության) ապահովում՝ ավելի քան 100,000 արցախահայերին արդյունավետորեն ինտեգրելու, ինչպես նաև Մերձավոր Արևելքից, Ուկրաինայից, ՌԴ-ից և այլ անկայուն երկրներից հայության ներհոսք-հայրենադարձություն կազմակերպելու հաշվին։

- ռազմական քաղաքականության կտրուկ շրջադարձ և ազգ-բանակ մոդելի որդեգրում (մարտունակ բանակ+կազմուպատրաստ պահեստազոր+բազմահազարանոց աշխարհազոր)։

Սրանք անասելի բարդ, բայցևայնպես պարտադիր լուծում պահանջող խնդիրներ են»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն