
Ո՞ր երկրներում են այս տարի եղել պատերազմական գործողություններ
Ըստ այս գրաֆիկի՝ 2023 թ. ապրիլի դրությամբ նշված երկրներում այս տարվա ընթացքում եղել են պատերազմական գործողություններ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ կցելով քարտեզ։
«Խաղաղությունը որպես բնական վիճակ ներկայացնողները որպես կանոն պատերազմները բնորոշում են որպես բացառություններ։ Մինչդեռ հակառակն է՝ պատերազմներն են բնական վիճակը։
Միայն մի թիվ. անցնող 200+ տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի աշխարհում գոնե մի տեղ պատերազմ է եղել»,- գրել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն