Ազգ-բանակի կառուցումը չպետք է ուշանա. պետք է համախմբվել առաջնահերթ օրակարգի՝ ՀՀ պաշտպանության շուրջ
Հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում բանակ-հասարակություն կապը միշտ եղել է ամուր ու դա իր արտացոլումն է ունեցել հայ ժողովրդի տարած բոլոր պատերազմներում, ինքնապաշտպանական մարտերում, օրհասական իրավիճակներում:
Դրա լավագույն օրինակն է Արցախյան գոյամարտում մեր հաղթանակն ու հայկական զինված ուժերի ստեղծումը. երբ հասարակությունը կանգնում է բանակի կողքին ու դառնում մեկ բռունցք` հանուն մեկ նպատակի, հանուն ազգապահպանության:
«Ազգ-բանակ» գաղափարի շուրջ համախմբումը, դառնալով բնականոն գործընթաց, հասարակության յուրաքանչյուր անդամի հնարավորություն է տալիս իր մտավոր ունակությունների չափով նպաստել զինված ուժերի զարգացմանը` ապահովելու պետության և հասարակության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը:
Ինչ է իրենից ներկայացնում «Ազգ-բանակ» գաղափարը: Այս թեման երկար տարիներ ուսումնասիրել է պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը: Իր հարցազրույցներից մեկում պատմաբանը մանրամասնում է` «Ազգ-բանակը» կանոնավոր զինուժի, պահեստազորի և աշխարհազորի ներդաշնակ համագումարն ու կառավարումն է:
Մանրամասները՝ տեսանյութում
Ավելացնել նոր մեկնաբանություն