yugyutgl

Մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

Հոկտեմբերի 23-ին օկուպացված Արցախում, Նախիջևանում և Բաքվում պաշտոնապես մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք-2023» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները:

Զորավարժություններին մասնակցում են մինչև 3 հազար զինվորական, 130 զրահատեխնիկա, շուրջ 100 հրետանային և հրթիռային համակարգեր, ինչպես նաև շուրջ 20 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանումները մարզումներ են անցկացրել` ինչպես ներթափանցել հակառակորդի բնակավայրեր, գտնել ու ոչնչացնել այնտեղ թաքնված դիվերսիոն խմբերը։

Ադրբեջանը, որը հայտարարում է, թե Արցախում իբրև զինված խմբավորումներ կան, հնարավոր է` մի օր էլ ասի, որ դրանք քաշվել են Սյունիք և սպառնում են իր անվտանգությանը, ուստի պետք է մտնել Սյունիք այդ վտանգը չեզոքացնելու համար։ Հենց նմանատիպ պատրվակներով էլ Թուրքիան ներխուժել է Սիրիա և Իրաք։

44-օրյա պատերազմից հետո սա թուրք-ադրբեջանական երկրորդ լայնածավալ զորավարժությունն է օկուպացված Արցախում։ 

Հատկապես վերջին տարիներին Թուրքիան բավական շատ է ուշադրություն դարձնում ռազմական բյուջեին։ Թուրքիան աննախադեպ մեծացրել է իր ռազմական բյուջեն՝ 16 մլրդ դոլարից հասցնելով 40.5 մլրդ դոլարի։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն