Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը՝ որպես «թուրքացման 100 տարի»
Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրը համարվում է 1923 թվականի հոկտեմբերի 29-ը:
Թուրքիան ցեղասպան երկիր է։ Ցեղասպանության ճանաչումը՝ որպես 20-րդ դարի մեծագույն հանցագործություն մարդկության դեմ, կարևոր է ոչ միայն Թուրքիայի պատմության, այլ նաև համաշխարհային պատմության առումով։
Ցեղասպանության չճանաչումը, բերում է մարդկային կյանքի, մարդկային արժանապատվության արժեզրկման:
Տասնամյակներ շարունակ Թուրքիան, Ադրբեջանին թե՛ բացահայտ, թե՛ գաղտնի ֆինանսավորելուց, զինելուց, աջակցելուց զատ, նաև օգտագործում է՝ Հարավային Կովկասում իր նպատակներն իրագործելու համար։
Թուրքիան շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը բոլոր հարևանների նկատմամբ՝ համաձայն «նեոօսմանյան» քաղաքական տեսլականի, որով փորձ է արվելու վերականգնել թուրքական վերահսկողությունը Բալկաններում, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում:
Ստամբուլում երեկ տեղի է ունեցել հանրահավաք` հաջակցություն Պաղեստինի։
Դիմելով աշխարհին` Էրդողանը նշել է. «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»։
«Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» նախադասությունը Թուրքիայի իշխանությունների կողմից օգտագործվել էր Կիպրոսի մի հատվածի օկուպացիայից առաջ: Այդ գրությունը ստացել էր նաև 2007 թ. սպանված պոլսահայ լրագրող, Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:
«Մենք վճռական ենք տրամադրված ամրապնդելու ադրբեջանա-թուրքական հարաբերությունները, որոնք Շուշիի (խմբ.) հռչակագրի շնորհիվ բարձրացել են դաշինքի մակարդակի»,- նշվել է ուղերձում։
Ուղերձը ներառում էր նաև Հեյդար Ալիևի խոսքերը՝ «մեկ ազգ, երկու պետություն»` հավելելով, որ դա արտահայտում է երկու երկրի ժողովուրդների եղբայրությունը, միասնությունն ու համերաշխությունը, արտացոլում է երկկողմ հարաբերությունների իրական բնույթը։
«…Ադրբեջանն ու Թուրքիան հիմա աշխարհում ամենամոտ երկրներն ու դաշնակիցներն են»,- նշված էր ուղերձում։
Թուրքիայի աշխարհաքաղաքական ձգտումներն այսօր, ինչպես նախկինում, հիմնված են պանթյուրքական գաղափարախոսության վրա։
#Դետքի_հետագծով
Ավելացնել նոր մեկնաբանություն