Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը
Աստանայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջին զարգացումներին։
«Կարևոր է, որ Հայաստանը կատարի իր պարտավորություններն Ադրբեջանի նկատմամբ։ Մեծ նշանակություն ունի նաև տրանսպորտային գծի ստեղծումը, որը Նախիջևանը կմիացնի Ադրբեջանի արևմտյան շրջաններին։ Այս գծի բացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների լուրջ բարեկեցությանը, միևնույն ժամանակ մեր հայրենիքը կկապվի նաև Կենտրոնական Ասիային»,- ասել է Էրդողանը։
#Դետքի_հետագծով
Ձեռք բերելով անխափան ցամաքային կապ Ադրբեջանի հետ՝ Թուրքիան հնարավորություն է ստանալու ոչ միայն էլ ավելի ամրանալու Հարավային Կովկասում, այլև դառնալու տարածաշրջանային գերտերություն, որի անմիջական ազդեցության գոտում կհայտնվեն թե՛ Կովկասը, թե՛ Միջին Ասիան և թե՛ Մեծ Մերձավոր Արևելքի այլ ենթաշրջաններ։ Ակնհայտ է, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական այս նկրտումների ճանապարհին Հայաստանը՝ որպես քաղաքական միավոր, արգելք է, ուստի Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձելու է մեծացնել ճնշումը։
Չպետք է մոռանանք, որ Ադրբեջանն ավելի քան հարյուր տարի առաջ ստեղծվեց Թուրքիայի կողմից որպես պլացդարմ՝ երկարատև հեռանկարում Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների հետ կապվելու համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն