Թուրք փորձագետի անդրադարձը ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպությանը
Թուրք քաղաքական փորձագետ Դենիզ Աթասոյը ելույթ է ունեցել Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության հետազոտական կենտրոնի` թյուրքական աշխարհի ապագային նվիրված «Turan» միջազգային համաժողովում:
Նա նշել է, որ աշխարհն իր աչքերը փակում է անարդարության առաջ: Ըստ Աթասոյի՝ հայերը միշտ օգտագործել են ահաբեկիչների. «Դրա համար նրանք աշխատում են տարբեր ահաբեկչական կազմակերպությունների հետ»։
Թուրք փորձագետի կարծիքով՝ այսօր ահաբեկչությունը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում. «Այս հարցը վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության համար։ Ուստի պետք է լուրջ պայքար մղել ահաբեկչության դեմ»։
Աթասոյը ելույթի ժամանակ անդրադարձել է ՈՄԱ հայրենասիրական կազմակերպությանը՝ վերջինս որակելով ահաբեկչական:
«Օրինակ` ՈՄԱ-ն Հայաստանի ահաբեկչական կազմակերպությունն է։ Այն ստեղծվել է 2014 թ., բավական ապացույցներ կան, որ մենք ընդունենք` այս կազմակերպությունն ահաբեկչական է։ Այսինքն՝ պնդումները, թե դա զուտ մարդասիրական բնույթ ունի, անհիմն են»,- նշել է նա։
Ըստ Աթասոյի` ՈՄԱ-ում երեխաների ներգրավումն իրականացվում է սոցցանցերում «մանիպուլյացիաների միջոցով»։
Գաղտնիք չէ, որ ցանկացած հայանպաստ, հայապաշտպան, հայրենասիրական նախաձեռնություն թշնամի պետությունների կողմից որակվում է որպես ահաբեկչական:
ՈՄԱ-ն ահաբեկչական որևէ քայլ և միջոցառում չի իրականացրել: ՈՄԱ-ի գործունեությանն անդրադարձել են միջազգային ճանաչում ունեցող մի շարք լրատվամիջոցներ, որոնք նույնպես փաստել են կազմակերպության հիմնական նպատակները:
Ինչ վերաբերում է երեխաներին զենքի արվեստ սովորեցնելուն, ապա հատկանշական է շեշտել՝ պատերազմական երկրում, որտեղ թշնամիդ պատրաստ է դիմել ցանկացած վայրագության՝ առանց տարիք և սեռ ճանաչելու, անզեն քաղաքացին գոնե պետք է տիրապետի ինքնապաշտպանման տարրական կանոնների: Զենք կրելու իրավունք ունի յուրաքանչյուր չափահաս քաղաքացի, որն անցել է զենք կրելու դասընթաց, իսկ ՈՄԱ-ն տալիս է այդ հնարավորությունը:
Կազմակերպության քաղաքականությունը շատ բաց է: Վերջինս զբաղվում է մարդկանց ինքնապաշտպանությամբ և տարրական գիտելիքներ սովորեցնելով:
Թշնամի պետությունների ներկայացուցիչները մինչև ՀՀ ռազմահայրենասիրական կազմակերպություններին անդրադառնալն ավելի ճիշտ կանեին ուսումնասիրել Արցախի պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավումը կամ, օրինակ, Սիրիայի դեմ իրականացվող ահաբեկչական գործողությունները:
Ավելացնել նոր մեկնաբանություն