Դրագունովի դիպուկահար հրացանը՝ 20-րդ դարի բանակային լավագույն դիպուկահար զենք

Դրագունովի դիպուկահար հրացանը՝ 20-րդ դարի բանակային լավագույն դիպուկահար զենք

Դրագունովի 7.62 մմ տրամաչափի դիպուկահար հրացանը (ԴԴՀ, СВД) ամենազանգվածային դիպուկահար զենքն է, որն օգտագործվում է ավելի քան կես դար։ Այն աշխարհում 1-ին բարձր ճշգրտության ինքնալիցքավորվող զենքն է բանակի դիպուկահարների համար: Նախատեսված է թշնամու անձնակազմի և ոչ զրահապատ թիրախները ոչնչացնելու համար:

ԴԴՀ-ն առայժմ մնում է իր դասի հիմնական և ամենազանգվածային զենքը ՌԴ զինված ուժերում։ Չնայած թերություններին՝ արտադրանքը դեռևս համապատասխանում է զինվորականների պահանջներին և կարողանում է լուծել առաջադրանքները։ Փորձագետները ԴԴՀ-ն համարում են 20-րդ դարի բանակային լավագույն դիպուկահար զենքը։ Ունի պարզ դիզայն, նրան հեշտ է տիրապետել: Զենքը թույլ է տալիս արագ ձեռք բերել դիպուկահարի հիմնական և բազային հմտությունները։

Որպես կանոն, ժամանակակից դիպուկահար հրացանները բավականին զգայուն են ընկնելու, հարվածների և կեղտի նկատմամբ, իսկ ԴԴՀ-ն «չսպանվող» հրացան է: Այն կարող է տրվել անուսում մարտիկին, և նա չի կարողանա որևէ բան կոտրել զենքի մեջ:

Այժմ այս դասը բավականին ընդլայնվել է։ Կան դիպուկահար հրացաններ՝ նախատեսված տարբեր նպատակների համար, բայց ԴԴՀ-ն շարունակում է մնալ մարտադաշտի լավագույն դիպուկահար հրացանը:

ԴԴՀ-ի կրակոցը հնարավոր է ցանկացած տիպի 7.62×54R փամփուշտներով, սակայն ճշգրտության առումով լավագույն արդյունքները ձեռք են բերվում դիպուկահար զինամթերք օգտագործելիս։

Հրացանն ունի բաց մեխանիկական նշանոց։ Նշանաձողը թույլ է տալիս կրակել մինչև 1200 մետր հեռավորության վրա, հնարավոր է նաև սվին-դանակ տեղադրել։

Հրացանի բնութագիրը

Արդյունավետ կրակի հեռավորությունը՝ մինչև 500 մ

Հրաձգության նշանոցային հեռավորությունը՝ 1200 մ

Մարտական արագաձգությունը՝ 30 կրակոց/րոպե

Տրամաչափը՝ 7.62 մմ

Կրակի վարման ռեժիմը՝ մենահատ

Ընդհանուր երկարությունը՝ 1220 մմ

Պահեստատուփի տարողությունը՝ 10 փամփուշտ

Քաշը (պահեստատուփով, առանց փամփուշտների)՝ 4.3 կգ

Դրագունովի դիպուկահար հրացանը՝ 20-րդ դարի բանակային լավագույն դիպուկահար զենք

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author