+1632

Բաքվեցի բռնապետը կսայթաքի. բեղավոր այծն ի վերջո իր հոտը ժայռից վայր է նետելու

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր բաքվեցի բռնապետը հայտարարել է. «Հայաստանն ունի երկու տարբերակ։ Առաջին՝  նրանք անմիջապես պետք է 42 կմ երկաթգիծ կառուցեն իրենց կամ եվրոպական ֆոնդերի հաշվին։ Մենք ՓԱՍՏԱՑԻ(սա ուշադրության արժանի միտք է) համարում ենք դա նրանց սուվերեն տարածքը, և մենք ոչ մի պայմանավորվածություն չունենք նրանց սուվերենության մասով։ Բայց պետք է լինի հեշտ հասանելիություն Ադրբեջանից դեպի Նախիջեւան։ Չպետք է լինի ոչ մի մաքսային խոչընդոտ, ստուգումներ կամ այլ ընթացակարգեր սահմանին։ Դա մեր օրինական իրավունքն է(այս միտքն էլ չափազանց կարեւոր է)»:

Իհարկե, Իլհամի հաջորդ և նախորդ մտքերը հակասական են այն առումով, որ փորձելով դիվանագիտական պաճուճանքով խոսել, իրականում մատնում է իր մտադրությունները։
Իսկ իր իրական մտադրությունները հետևյալն են.

1. Բաքվի բռնապետի վրա կա արտաքին ճնշում, որին դիմադրելը իր համար առայժմ հեշտ է, բայց ինչ որ պահից դժվար կլինի։
2. Բաքվի բռնապետը մտահոգություններ ունի, որ մի կերպ կորզած հաղթանակը կարող է կորցնել, ու դրա համար պատրաստ է աշխատել Հայաստանի իշխանությունների հետ` Հայաստանի ներսում հակաադրբեջանական, իսկ իր ձևակերպմամբ ռևանշիստական ուժերի չեզոքացման համար։ Դրա համար երաշխիք է ուզում, իսկ այդ երաշխիքը բաքվեցի բռնապետի համար այն է, որ Հայաստանի ներսում ունենա իր կողմից վերահսկելի ուժեր։
3. Բաքվի բռնապետը Հայաստանից ակնկալում է կազուս բելլի (լատ.՝ casus belli - պատերազմի առիթ), որը հնարավորություն կտա Հայաստանում հաստատել իր ցանկալի ուժերի ազդեցությունը և իր նարատիվների տարածումը, այլ կերպ ասած` օկուպացիոն ռեժիմ։

Բայց բաքվեցի բռնապետը կսայթաքի, այդ մասին է վկայում իր խոսքը, խոսքերի հակասականությունը։ Ալիևի միակ և վերջին հաղթաթուղթը բանակն է, բայց ո'չ թե իր, այլ Թուրքիայի էլիտար զորքերն ու Իսրայելի տեխնոլոգիաները։

Բեղավոր այծն ի վերջո իր հոտը ժայռից վայր է նետելու։
Խոսքս հիշեք...»: 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն