Հայկական օդուժի կիրառմամբ առաջին մարտը

Հայկական օդուժի կիրառմամբ առաջին մարտը

1918-1920 թթ. Անկախ Հայաստանի պատմության ընթացքում օդուժի կիրառմամբ մեզ հայտնի առաջին ռազմական գործողությունն արձանագրվել է 1918 թվականի դեկտեմբերին՝ հայ-վրացական կարճատև պատերազմի ժամանակ:

Այդ օրերին թեժ մարտեր էին գնում հայկական զորքի վերահսկողության տակ գտնվող Շուլավեր բնակավայրի համար, և ահա դեկտեմբերի 25-ին վրացական կողմը երկու ինքնաթիռներից ռմբահարում է հայկական դիրքերը Շուլավերի մոտ: Հայտնի է նաև, որ այդ մարտերի ընթացքում հայկական զինուժը նույնպես գործարկել է իր մոտ եղած ֆրանսիական արտադրության «Վուազեն» («Voisin») տիպի երկտեղանոց ինքնաթիռը՝ ռմբահարելով և գնդակոծելով հակառակորդի դիրքերը:

Նշենք, որ Հայկական բանակի ավիաջոկատը ձևավորվել էր 1918-ի օգոստոսին։ Նրա առաջին հրամանատարն է եղել պորուչիկ Վոիպովը, որին 1919-ի սկզբին փոխարինել է Արթուր Ղուլյան-Ռիլսկին։ Սկզբնական շրջանում հայկական միակ ավիաջոկատն ուներ երեք տարբեր մակնիշների ինքնաթիռ՝ «Nieuport», «Morane-Saulnier» և «Voisin»:

Հ.Գ.: Լուսանկարում «Voisin» տիպի ֆրանսիական ինքնաթիռի պատկերն է՝ հետևում տեղադրված ավիաշարժիչով։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author