Մեզ՝ որպես հանրություն կարծես չի էլ հետաքրքրում, թե ինչ է կատարվում Արցախի բռնազավթված տարածքում. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Նկատե՞լ եք, որ մեզ՝ որպես հանրություն կարծես չի էլ հետաքրքրում, թե այժմ ի՞նչ է կատարվում Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքում։
Մինչդեռ հիշելը և իրավիճակին հետևելը, ըստ իս, վերադարձի նախնական պայմաններից է։
Ուստի, կարծում եմ՝ առնվազն կարելի է ԶԼՄ-ներում ունենալ լուրերի հատուկ բաժին՝ «Բռնազավթված Արցախն այսօր», ողջ հասանելի տեղեկատվությունը «քամելով» Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի և այլ լրատվական աղբյուրների տարածած նյութերից»։
Ավելացնել նոր մեկնաբանություն