«Տանք, պրծնենք»-ը մանկամիտների մոտեցումն է. Հետախույզի օրագիրը․ «Լրատվական ռադիո»
Ներքին Հանդում տեղի ունեցածից հետո հայկական մեդիա դաշտում բոլորը կրկին սկսել են խոսել հնարավոր պատերազմի մասին: ՈՄԱ հիմնադիր Վովա Վարդանովը նշում է, որ պատերազմը արդեն իսկ մեր իրականությունն է: Մեզ հետ ոչ ոք խաղաղության պայմանագիր չի կնքել, ոչ ոք չի ասել, որ մեզ վրա չի հարձակվելու: Հակառակը՝ գործարանի վրա կրակելուց սկսած վերջացրած ցանկացած պահին մեր զինծառայողներին թիրախավորելով, Բաքուն հասկացնում է, որ չի պատրաստվում մեզ հանգիստ թողնել: Պետք է հաշվի նստենք մեր շուրջը կատարվողի հետ և ոչ թե փորձենք աչք փակել և դպրոցներում մեր երեխաներին մեծացնենք այնպես ասես շրջապատված ենք Բելգիայով և Լյուքսեմբուրգով:
Ավելացնել նոր մեկնաբանություն