դետա

Արցախյան պատերազմի մասին պատմող «250 կմ» ֆիլմը միջազգային կինոփառատոնում մրցանակների է արժանացել

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Նյու Յորքում կայացած «SR Socially Relevant Film Festival New York» կինոփառատոնում ռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» ֆիլմը երկու մրցանակի է արժանացել. «Լավագույն կին ռեժիսոր» անվանակարգում  մրցանակ է ստացել հենց Հասմիկ Մովսիսյանը, իսկ Ռուզան Խաչատրյանը ճանաչվել է «Լավագույն դերասանուհի»։ Այս մասին «Դետք»-ը տեղեկանում է «Panorama.am-ից»։

2022 թ. նկարահանված 22 րոպեանոց ֆիլմը Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի («ВГИК») շրջանավարտ, կինոռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի դիպլոմային աշխատանքն է, այն պատմում է արցախցի մի տղայի մասին, որը Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ մեքենայով իր ընտանիքին Արցախից հասցրել էր Հայաստան՝ վարելով հենց 250 կմ։

Ռուզան Խաչատրյանը «250 կմ» ֆիլմում մարմնավորում է տղայի մորը։ Սա ռեժիսոր Ռուզան Խաչատրյանի առաջին դերն էր կինոյում։ 

«Panorama.am»-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչպես է նկարահանվել այդ ֆիլմում. «44-օրյա պատերազմից հետո դեռևս ВГИК-ի ուսանող Հասմիկ Մովսիսյանը որոշում է, որ պետք է դիպլոմային աշխատանքը պատերազմի թեմայի մասին լինի։ Այդ ժամանակ պատահական հեռուստացույցով պատմություն է  լսում, որ արցախցի երկու տղաները՝ 11-ամյա Աշոտն ու 14-ամյա Վահեն, որոնց հայրերը եղել են մարտի դաշտում, իսկ իրենք պատերազմական վատ գոտում՝ Մարտակերտում և Քարվաճառում, ստիպված ընտանիքներին մեքենաներով տեղափոխում են Երևան։ Նրանք մեքենա են վարում ուղիղ 250 կմ՝ Արցախից Հայաստան տարածքը։

Հասմիկի վրա այդ պատմությունները շատ են ազդում, և որոշում է այդ պատմությունները դարձնել ֆիլմ։ Հանդիպում է երկու ընտանիքների  հետ։ Երկու պատմությունները միացնում է իրար։  Ֆիլմում յուրաքանչյուր դրվագ իրական է, կերպարներն իրական են։ Գլխավոր դերակատարը հենց այդ երկու պատանիներից մեկն է՝ Վահեն։

Հասմիկի համար կարևոր էր, որ դերասանները լինեին Արցախից, ու ֆիլմը լիներ արցախյան բարբառով։ Այդ ժամանակ ես Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էին։ Նա կապվում է  ինձ հետ, խնդրում է դերասանների հարցում օգնել։ 

Հանդիպում ենք,  զրուցում ենք  մի երկու-երեք ժամ, խորհուրդ եմ տալիս՝ որ կերպարում ում եմ տեսնում։ Հասմիկն ասում է՝ այս ամբողջ ընթացքում մտածում էի, որ տղայի մոր կերպարը հենց դու խաղաս։ Ես ասացի՝ չէ, ես չեմ խաղում, ռեժիսոր եմ, երբեք չեմ մտածել ֆիլմում խաղալու մասին։ Համոզեց։ Ես փորձեցի, և դա իմ առաջին դերն է կինոյում»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
ԱՄՆ-ն չի աջակցի Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածին․ Բայդեն
detq
Նեթանյահուն պնդում է՝ Իրանում կամ Մերձավոր Արևելքում Իսրայելի համար անհասանելի վայր չկա
detq
Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին. Արաղչի
detq
Թեհրանի միջազգային օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքը
detq
Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին զգուշացրել է Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունների վտանգավոր հետևանքների մասին 
detq
Իրանը մտադիր չէ զորքեր ուղարկել՝ «Հիզբոլլահին» աջակցելու
detq
Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Իսրայելին դատապարտող հայտարարություն են ընդունել
detq
Քանաանին վստահեցրել է՝ Իրանը անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի հանցագործություն
դետք
Իրանի խորհրդարանը քննարկել է Իսրայելից վրեժ լուծելու տարբերակները
detq
ԵՄ-ն պետք է դադարեցնի Իսրայելին աջակցելու քայլերը․ Արաղչի
դետք
Իրանի հարձակման դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իսրայելին