Ադրբեջանի տեղեկատվական գրոհը. որքանո՞վ է հավանական պատերազմի վերսկսումը
Օրեր շարունակ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել` պնդելով, թե իբր ՀՀ զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում: Նշում են, թե իբր հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Ի՞նչ նպատակ ունեն Ադրբեջանի այս գործողությունները, որքանո՞վ է հավանական պատերազմի վերսկսումը. այս մասին «Դետք»-ը զրուցել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ:
Մանրամասները` տեսանյութում:
Ավելացնել նոր մեկնաբանություն