i

Ապրիլի 5-ին Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը ձախողո՞ւմ էր, թե՞ «պատմական շրջադարձ»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ (Հայ ազգային կոնգրես) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2021 թվականի հուլիսի 9-ին Եւրոպական միությունը հայտարարել էր, որ պատրաստ է առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել €2.6 միլիարդ եվրոյի ($3.1 միլիարդ դոլարի) ծավալի օգնություն:

Ապրիլի 5-ին Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման ժամանակ պարզվեց, որ այդ որոշումից երեք տարի անց Եւրոպական միությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները միասին խոստանում են չորս տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել €270 միլիոն եւ $65 միլիոն համապատասխանաբար, այսինքն` ընդհանուր մոտավորապես $360 միլիոնի օգնություն:

Հետեւաբար ոչ միայն չեն կատարել նախկինում տրված խոստումները, այլեւ դեռ մի բան էլ խոստման չափը կրճատել են 10 անգամից ավելի:

Հարցը ավելի հետաքրքիր բնույթ է ստանում Փաշինյանի թիմի եւ նրա «արեւմտամետ» սատարողների այն պնդման լույսի ներքո, համաձայն որի՝ 1991 թվականից ի վեր Հայաստանը «սխալ կողմնորոշում» է որդեգրել եւ այդ պատճառով չի ստացել Արեւմուտքի կողմից պատշաճ աջակցություն:

Բանն այն է, որ Հայաստանը իննսունականներին՝ Տեր-Պետրոսյանի կառավարման ընթացքում, ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից որպես ուղիղ կառավարական օգնություն եւ միջնորդավորված՝ Համաշխարհային բանկի միջոցով. 1992-ին՝ $75 միլիոն եւ $22 միլիոն համապատասխանաբար, 1993-ին` $172 միլիոն եւ $110 միլիոն, 1994-ին`$160 միլիոն եւ $191 միլիոն, 1995-ին` $115 միլիոն եւ $217 միլիոն, 1996-ին` $135 միլիոն եւ $292 միլիոն, 1997-ին` $99 միլիոն եւ $166 միլիոն, ինչը, գումարած Եւրոպական միության կողմից TACIS ծրագրով ստացած €49 միլիոն օգնությանը, ընդհանուր գումարով կազմում է $1.8 միլիարդ:

Իննսունականներին Հայաստանին տրված օգնությունը 2024 թվականին հնչեցված խոստման հետ համեմատելու համար պետք է հաշվի առնել, որ 1993-1997 թվականների ամերիկյան դոլարի հզորությունը հավասար էր այսօրվա 2 ամերիկյան դոլարի: Այսինքն՝ եթե անգամ ազդարարված խոստումներն իրականանան, Արումուտքը գալիք չորս տարվա ընթացքում Հայաստանին կտրամադրի իննսունականների էկվիվալենտով` $180 միլիոն դոլարի համարժեք օգնություն:

Ի՞նչ է ստացվում: 1991-ին «սխալ կողմնորոշում» որդեգրած (իրականում` Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ հավասարակշռված քաղաքականություն վարող) Հայաստանը հինգ տարվա ընթացքում Արեւմուտքից ստացել է 10 անգամ ավելի մեծ աջակցություն, քան այն, ինչ Արեւմուտքը առայժմ դեռ միայն խոստանում է տալ ութ տարվա ընթացքում (2021 թվականից ի վեր): Հիմա սա ձախողո՞ւմ է մեզ համար, թե՞ աննախադեպ, պատմական շրջադարձ: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է:

Ի դեպ, սա քննադատություն չէ Արեւմուտքի նկատմամբ: Արեւմուտքն անում է այն, ինչ կարող է եւ նպատակահարմար է գտնում: Մենք ուղղակի պետք է շատ սթափ գնահատենք Արեւմուտքի կարողությունները եւ պատրաստակամությունը մեզ օգնելու:

Սա քննադատություն է փաշինյանական իշխանության եւ նրան ինքնամոռաց սատարող «սուտի արեւմտամետների» նկատմամբ, որոնք մեր ժողովրդին խաբում են սեփական ձախողումները քողարկելու եւ բացառապես անձնական օգուտներ քաղելու նպատակով եւ պայծառ ապագայի ոսկե սարեր խոստանում դեպի Արեւմուտք «պատմական շրջադարձի» դեպքում:

Եւ սա միակ ճիշտ քաղաքական մոտեցումն է. մենք ե´ւ ռուսների, ե´ւ Արեւմուտքի՝ Հայաստանի հանդեպ արած-չարածների համար պետք է մեղադրենք միայն մեր իշխանությունների վարած քաղաքականությանը, ինչպես դա արվում էր իննսունականերին: Դա միակ ռացիոնալ մոտեցումն է, որն անցյալում հաջողություն էր ապահովում, քանի որ իշխանության համար կեղծ արդարացման որեւէ հնարավորություն չէր թողնում եւ հիմա էլ չպիտի թողնի»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները