ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն այսօր կժամանի Թուրքիա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն այսօր կժամանի Թուրքիա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարել է, որ վաղը (այսօր - խմբ․) կժամանի Թուրքիա, կհանդիպի Թուրքիայի նախագահ Էրդողանին և կհաղորդի ՆԱՏՕ-ի համերաշխության ուղերձը:

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Ստոլտենբերգը, պատասխանելով հարցին, հայտնել է ՆԱՏՕ-ի աջակցությունը Թուրքիային և Թուրքիա կատարելիք այցի մասին:

Ընդգծելով, որ բոլոր դաշնակիցներն իրենց խորին ցավակցությունն ու աջակցությունն են հայտնել Թուրքիային Քահրամանմարաշում (Մարաշ) տեղի ունեցած երկրաշարժերի կապակցությամբ, Ստոլտենբերգն ասել է. «ՆԱՏՕ-ի դաշնակիցները, գործընկերներն ու ՆԱՏՕ-ն ուժեղացրել են իրենց աջակցությունը»։

«Ես կհանդիպեմ նախագահ Էրդողանի և արտգործնախարար Չավուշօղլուի հետ»

«Վաղը (այսօր - խմբ․) ես կլինեմ Թուրքիայում, որպեսզի հանդիպեմ նախագահ Էրդողանի ու արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ և իմ համերաշխությունն ու ցավակցությունը հայտնեմ»,- նշել է Ստոլտենբերգը՝ ընդգծելով, որ բանակցությունների ընթացքում կքննարկի ՆԱՏՕ-ի և դաշնակիցների օգնության համակարգումը։

Նա հիշեցրել է, որ երեկ իրենք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը սկսել են ակնածանքով. «Այսօր (երեկ - խմբ․) ես նաև ավարտեցի պաշտպանության նախարարների հանդիպումը՝ կոչ անելով բոլոր դաշնակիցներին ուժեղացնել աջակցությունը և ավելացնել ռազմավարական օգնությունը»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author