Հայաստանը Ֆրանսիայից ձեռք կբերի նաև CAESAR-ի պահեստամասեր և 155 մմ տրամաչափի պարկուճներ
«Forces Operations Blog»-ը հայտնել է, որ ֆրանսիական KNDS արտադրողի և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև պայմանագիր է կնքվել նախկինում գնված 36 միավոր CAESAR ինքնագնաց հրետանային համակարգի պահեստամասերի և 155 մմ տրամաչափի պարկուճների մատակարարման համար։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարման պայմանագրի շրջանակում Հայաստանին 36 հաուբից կմատակարարի:
CAESAR ինքնագնաց համակարգը 155 մմ-անոց հաուբից է, որը տեղադրված է «Renault Sherpa 10» բեռնատարի շասսիի վրա՝ զրահապատ խցիկով։
Ավելացնել նոր մեկնաբանություն