deta

Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները և դրանց հնարավոր ազդեցությունը հայ-իրանական հարաբերությունների վրա

Հունիսի 28-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ նախագահական ընտրություններ, որոնց արդյունքներով թեկնածուներից որևէ մեկին չհաջողվեց ստանալ առաջին փուլում նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ ձայները՝ 50 տոկոս + 1 քվե։ Իրանի նախագահի ընտրությունը տեղափոխվել է 2-րդ փուլ, որը տեղի կունենա հուլիսի 5-ին բարեփոխական Մասուդ Փեզեշքիանի և պահպանողական Սայիդ Ջալիլիի միջև։

Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել էին այն բանից հետո, երբ մայիսի 19-ին Իրանի նախագահական ուղղաթիռը Բաքվից վերադառնալիս վթարի էր ենթարկվել։ Վթարի հետևանքով զոհվել էր Իրանի բարձրաստիճան 8 պաշտոնյա, այդ թվում` նախագահ Էբրահիմ Ռայիսին և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Հատկանշական է, որ նախագահի թեկնածուների գրանցումից հետո նախագահի առաջատար թեկնածուներ էին համարվում պահպանողականներ՝ Իրանի միջուկային հարցերով նախկին բանակցող Սայիդ Ջալիլին և երկրի խորհրդարանի գործող նախագահ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը, սակայն նախընտրական քարոզարշավի ժամանակ այս պատկերը լիովին փոխվեց։

Ընտրությունների առաջին փուլի առաջատարը բարեփոխական, ծագումով թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանն է, որը ստացել է ձայների 42․3 տոկոսը, նրան հաջորդում է Սայիդ Ջալիլին՝ 39․5 տոկոսով, այնուհետև Ղալիբաֆը՝ 13․4 տոկոսով։ Նախագահական ընտրությունների արդյունքներով չորրորդ տեղը զբաղեցրել է Իրանի ներքին գործերի նախկին նախարար Մուստաֆա Փուրմոհամադին` ստանալով 0․8 տոկոս ձայն։ 

Փեզեշքիանը նախընտրական քարոզարշավի ընթացքում իր պոպուլիստական հայտարարությունների շնորհիվ կարողացավ գրավել հասարակության ուշադրությունը և դառնալ ընտրապայքարի առաջատարը։ Այս թեկնածուն քարոզարշավի ժամանակ մի շարք խաղաքարտեր էր խաղարկում՝ փորձելով հասարակության հնարավորինս շատ շերտեր ընդգրկել՝ հատկապես նրանց, ովքեր տարբեր պատճառներով դժգոհ են եղել իշխանություններից։ 

Ինչ վերաբերում է պահպանողականներին, ապա վերջիններս չկարողացան 1 միասնական թեկնածուով հանդես գալ, ինչն էլ հանգեցրեց նրան, որ պահպանողական քվեները կիսվեն 2 թեկնածուի՝ Ջալիլիի և Ղալիբաֆի միջև, դա իր հերթին նպաստեց, որ ընտրապայքարի առաջատարը դառնա Փեզեշքիանը։ Ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ պահպանողական թեկնածուները սկսել են միավորվել Ջալիլիի շուրջը, որպեսզի որևէ պարագայում Փեզեշքիանը չկարողանա ընտրվել նախագահի պաշտոնում։

Հայ հասարակությանն այս օրերին հատկապես հետաքրքրում է, թե Իրանի նախագահի պաշտոնում որ թեկնածուի ընտրությունն է առավել նախընտրելի, և արդյոք այս կամ այն թեկնածուի պարագայում հայ-իրանական հարաբերությունները կարող են հետընթաց արձանագրել, թե ոչ։

Այս համատեքստում նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հարևան երկրում արտաքին քաղաքականությունը մի քանի ինստիտուտի կողմից համատեղ է մշակվում։ Թեև Իրանի արտաքին քաղաքականությունը միայն նախագահի ինստիտուտով պայմանավորված չէ, դա իր հերթին չի նշանակում, որ նախագահի գործոնը դրա վրա ազդեցություն չի կարող ունենալ։ Առհասարակ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանը Իրանի համար նոր նշանակություն է ստացել, ուստի, անկախ նրանից, թե ով կընտրվի նախագահ, տարածաշրջանը կշարունակի մնալ որպես առաջնահերթություն, քանի որ դա է պահանջում այդ երկրի պետական շահը։

Հայաստանի համար որոշակիորեն կարող է մտահոգիչ լինել այն հանգամանքը, որ բարեփոխականների թեկնածու Փեզեշքիանը թյուրքախոս է, որը նախկինում իր գործունեության ժամանակ հանդես է եկել հակահայկական որոշ հայտարարություններով։ Բացի դրանից` Փեզեշքիանի մերձավոր կողմնակիցների շարքում կան պանթյուրքական տրամադրություններ ունեցող անձինք, որոնք, բնականաբար, վերջինիս հնարավոր նախագահության դեպքում ձգտելու են զանազան պաշտոններ զբաղեցնել տարբեր մակարդակներում և առաջ մղել Թուրքիայի ու Բաքվի Հանրապետության հետ հարաբերությունները։ 

Չնայած Հայաստանի շահերի տեսանկյունից գործընթացը դիտարկելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը չի կարող նկատի չունենալ Իրանի և ոչ մի նախագահ, այդ թվում` Փեզեշքիանը, սակայն առավել նախընտրելի կլինի, եթե Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաջողության հասնի պահպանողական թեկնածուն, որը կշարունակի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի որդեգրած քաղաքականությունը։ Հետևաբար Հայաստան-Իրան բարեկամական ու հազարամյակների պատմություն ունեցող հարաբերություններն էլ ավելի սերտացնելու և խորացնելու տեսանկյունից Սայիդ Ջալիլին շատ ավելի ընկալելի թեկնածու է, քան Մասուդ Փեզեշքիանը։



 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

5454
ԻՀՊԿ-ն ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել
detq
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները
detq
Իրանն Իսրայելից իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար կձեռնարկի բոլոր միջոցները․ Իրանի ԱԳՆ
detq
Հարավային Կովկասի գործընթացներն ազդում են Իրանի անվտանգության վրա․ Իրանի նախկին ՊՆ
f
ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է Ռայիսիի մահվան պատճառով
detq
Արաղչին վստահեցնում է՝ Իրանն Իսրայելի վերջին հարձակման պատասխան հարվածից չի հրաժարվել
ս
Թրամփը պետք է վերանայի Թեհրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը․ Իրանի կառավարության խոսնակ
դետք
Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դեռևս շարունակվում են. Աբբաս Արաղչի
ս
Հարավային Կովկասում Իրանը և Ռուսաստանը դաշնակիցներ չեն․ Հայաստանում Իրանի դեսպան
detq
Իրանի և ԱՄՆ-ի միջև բախումն անխուսափելի է. Մասուդ Փեզեշքիան