865

Ի՞նչ կլինի, եթե Հայաստանն Ադրբեջանի ճնշմանը տեղիք չտա

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը գրում է. «Ադրբեջանն աշխարհում միակ պետությունն է, որը դե յուրե ճանաչում է ԼՂԻՄ-ի և Հայաստանի վերամիավորման մասին 1989թ դեկտեմբերի 1-ի որոշումը:

Ըստ Ադրբեջանի, Հայաստանը «սահմանադրորեն հիմնվում է ԼՂԻՄ-ի և Հայաստանի վերամիավորման մասին 1989թ դեկտեմբերի 1-ի որոշման վրա», հետևաբար` Ադրբեջանը Հայաստանից պահանջում է «փոխել ՀՀ Սահմանադրությունը»:

Ի՞նչ կլինի, եթե Հայաստանն Ադրբեջանի ճնշմանը տեղիք չտա և հայաստանյան օրենսդրական դաշտն անփոփոխ մնա: Այդ դեպքում, Ադրբեջանը ստիպված կլինի տարբեր միջազգային հարթակներում անվերջ պահանջել փոփոխել ՀՀ Սահմանադրությունը, ինչն իր հերթին կնշանակի, որ Ադրբեջանը դե յուրե ճանաչում է ԼՂԻՄ-ի և Հայաստանի վերամիավորման մասին 1989թ դեկտեմբերի 1-ի որոշումը և միջազգայնացնում է այն»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն