jk

Թուրքական բանակի ներխուժումը Կիպրոս

50 տարի առաջ՝ 1974թ․ հուլիսի 20-ին, սկսվեց թուրքական բանակի ներխուժումը Կիպրոս․ արդյունքում կղզին բաժանվեց 2 հատվածի՝ հունական և թուրքական։ 

Թուրքերի ռազմական ներխուժումը Կիպրոս կղզի սկսվել է 1974 թվականի հուլիսի 20-ին և ավարտվել 1974 թվականի օգոստոսի 18-ին՝ Կիպրոսի պետական հեղաշրջմամբ և կղզու մոտ 40 %-ը թուրքական զորքերի կողմից գրավմամբ։

1974 թվականի օգոստոսին Թուրքիայի ուժերը հերթական անգամ ներխուժեցին Կիպրոս և գրավեցին կղզու մոտ 40%-ը։ 1974 թվականից Կիպրոսի թուրքական և հունական գոտիների բաժանման գիծը ՄԱԿ-ի կողմից որակվեց որպես բուֆերային գոտի։ Այն հաճախ անվանվում է նաև «Կանաչ գիծ»։ Կիպրոսի ավելի քան մեկ քառորդ բնակչությունը տեղահանվեցին։ Արդյունքում Հյուսիսային Կիպրոսի բնակչության մոտ 80 %-ը կազմող հույները տեղահանվեցին թուրքերի կողմից զավթված հողերից։

Կիպրոսի թուրքական ներխուժումը ավարտվեց Կիպրոսի քաղաքական քարտեզի վերափոխմամբ։ Փաստացիորեն Կիպրոս կղզին բաժանվեց երկու անկախ պետությունների միջև։ Միևնույն ժամանակ Թուրքիան ստորագրեց դե ֆակտո  անկախ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության անկախությունը, որը ստեղծվել էր Թուրքիայի կողմից Կիպրոսի գրավված տարածքների վրա։ Միևնույն ժամանակ մինչ օրս Թուրքիան միակ երկիրն է, որը ճանաչել է Հյուսիսային Կիպրոսի անկախությունը։

Համաձայն միջազգային իրավունքի՝ Եվրոպական Միության տարածքում կատարված տարածքային ռազմակալումը դիտարկվել է որպես անօրինություն, քանի որ Կիպրոսը մաս էր կազմում «Եվրոպական ընտանիքի»։

Թուրքերի առաջին ռազմական ներխուժումը Կիպրոս կղզի տեղի է ունեցել 1974 թվականի հուլիսի 20-ին։ Այս գործողությունները սկսվեցին նրանով, որ Թուրքիայի կառավարությունը Կիրենիա մտցրեցին թուրքական կայազորայիններին, որոնց դեմ դուրս եկան Հունաստանի և Կիպրոսի հույները։ Պաշտոնական Անկարան վկայակոչել է, որ ներխուժումից առաջ Թուրքիան երաշխիք է ընդունել կիպրաթուրքերի սահմանադրական իրավունքները և Կիպրոսի անկախ պետություն լինելու հանգամանքը։ Այս գործողությունները պատմության մեջ հայտնի են «Աթիլլիա գործողություններ» անունով։

1974 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հաջողվեց հասնել նրան, որ Թուրքիայի և Կիպրոսի Հանրապետության միջև հաստատվեց հրադադարի ռեժիմ։ Թուրքիայի Կիպրոս ներխուժելուց հետո, դեռևս հուլիսի 20-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել էր 353 բանաձևը, որով կողմերից պահանջում էր անհապաղ դադարեցնել կրակը, վերականգնել սահմանադրական կարգը, ինչպես նաև Կիպրոսից դուրս բերել բոլոր օտարերկրյա զորքերը: Սակայն, հրադադար հաստատվեց և ռազմական գործողությունները դադարեցվեցին միայն հուլիսի 22-ին, երբ թուրքական կողմի հիմնական նպատակներն արդեն իրականացված էին: Հրադադարի պահին թուրքական բանակի տիրապետության տակ էին հայտնվել արդեն կղզու տարածքի 7%-ը։

Թուրքական ներխուժումը Կիպրոս, ըստ էության, ուներ մի շարք հիմնավոր պատճառներ.

1. Հունաստանի հետ Թուրքիայի աշխարհաքաղաքական խնդիրներն ամենևին էլ չէին սկսվել Կիպրոսով և միայն Կիպրոսով էլ չէին սահմանափակվում: Այսպես օրինակ, դեռևս 1973 թ., հունական Թասոս կղզու մոտ հայտնաբերվել էր նավթային հանքավայր, որի պատկանելության և մայրցամաքային շելֆի բաժանման խնդիրը բավական սրել էր Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները: Հաշվի առնելով թուրք-հունական մրցակցությունը, Կիպրոսը նույնպես իր աշխարհագրական դիրքի շնորհիվ ստրատեգիական մեծ կարևորություն ուներ: Եթե կղզին անցներ Հունաստանին, ապա այն շատ հեշտությամբ կարող էր վերահսկել Թուրքիայի հարավային կարևոր նավահանգիստներ՝ Մերսինը և Ալեքսանդրետը, ցանկության դեպքում նույնիսկ կարող էր Թուրքիայի համար ընդհանրապես փակել դեպի Միջերկրական ծով ելքը: Սրա համար էր, որ Թուրքիային անհրաժեշտ էր գոնե Կիպրոսի հյուսիսային ափի նկատմամբ վերահսկողություն սահմանել:

2. Կիպրոսի թուրքական համայնքի խնդիրները, սկսած 1950- ական թթ. կեսերից, կարևոր նշանակություն էին ձեռք բերել Թուրքիայի ներքին կյանքում: Կիպրական խնդրի վերաբերյալ ցանկացած զարգացում բավական սուր էր ընդունվում թուրքական հասարակության կողմից և միշտ ուշադրության կենտրոնում էր: Թուրքիայի իշխանություններն օգտագործելով Կիպրոսի թուրքական համայնքի խնդիրները ներքին քաղաքականության մեջ, բավական երկար էին ազգայնական տրամադրություններ գեներացրել, ինչը նույնպես անհետևանք չէր մնացել: 

3. Կարևոր դեր էր կատարում նաև այն, որ թուրքական գեներալիտետն ուներ Կիպրոս մասնակի ներխուժման փորձ, ինչպես նաև իր տրամադրության տակ կային դեսանտային գործողությունների պատրաստ հատուկ ուժեր: Ռազմական ասպարեզում Թուրքիան անհամեմատ ուժեղ էր Հունաստանից, սա էր պատճառը, որ գեներալիտետը երկար ժամանակ է, ինչ Կիպրոս ռազմական ներխուժումը անհրաժեշտություն էր համարում:

Ռ․ Խաչատրյան «1974 թվականի Կիպրոս թուրքական ներխուժումը և նրա նախադրյալները»:

Ավելացնել նոր մեկնաբանություն