վդ

Բաքուն վերջին 4 տարիներին կոնկրետ ակտիվ աշխատանք է տարել` կա´մ ՀՀ-ից ագրեսիայի, կա´մ շանտաժի գնով տարածքներ խլելով․ Աբրահամյան

Բաքուն և Երևանը պայմանավորվել են խաղաղության փաստաթղթի շուրջ բանակցություններից հանել և ավելի ուշ քննարկել կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա՝ եթե Բաքվի համար այս կետը «միջանցք» ունենալու հնարավորությունն է, ապա Հայաստանի համար դա տարիներ շարունակ շրջափակումը ճեղքելու հնարավորությունն է, որը, իհարկե, որևէ պայմաններում չպետք է անել «միջանցքի» գնով:

«Սակայն գանք մեկ այլ կարևոր հարցի: Ադրբեջանից պնդում են, որ այս քայլին են գնացել, որպեսզի իրենց համար առաջնահերթ` ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը հնարավոր լինի լուծել առավել կարճ ժամկետում:

Թե կոնկրետ ի՞նչ ուղղությամբ և ի՞նչ հարցեր են քննարկում կողմերը, պարզ է միայն խիստ հպանցիկ ու ընդհանուր գծերով:

Բայց առանցքային խնդիրներից մեկը շարունակում է մնալ սահմանների ճշգրտման հարցը, որի ուղղությամբ Ադրբեջանը վերջին 4 տարիներին կոնկրետ ակտիվ աշխատանք է տարել` կա´մ ՀՀ-ից ագրեսիայի, կա´մ շանտաժի գնով տարածքներ խլելով»,- նշել է նա:

Ավելացնել նոր մեկնաբանություն