
Ըստ հնդկական մամուլի` «Akash 1S» ՀՕՊ համակարգերը Հայաստան կառաքվեն առաջիկա ամիսներին
«Ազատություն». Հնդկական արտադրության «Akash 1S» տեսակի ՀՕՊ համակարգերը Հայաստան կմատակարարվեն արդեն այս տարի։ Այս մասին հաղորդում է Հնդկաստանի ռազմարդյունաբերական համալիրի նորությունները լուսաբանող «Indian Defence Research Wing» կայքը՝ նշելով, որ Հայաստանը «Akash 1S» համակարգերը պատվիրել էր 2022 թվականին։
Կայքի տեղեկություններով՝ Երևանը մտադիր է 15 նման համակարգ գնել։ Գործարքի արժեքը, ըստ հնդկական լրատվամիջոցի, 720 միլիոն ամերիկյան դոլար է։
Ավելացնել նոր մեկնաբանություն