Արհեստական բանականության ծրագրով վերականգնվել է Կիլիկիայի թագավորությունը

Արհեստական բանականության ծրագրով վերականգնվել է Կիլիկիայի թագավորությունը

Հեղինակ
Վարդուհի Զաքարյան

Հայկական եկեղեցիներով ու ամրոցներով հայտնի Կիլիկիայի թագարավորությունը վերականգնվել է արհեստական բանականության ծրագրի միջոցով:

Հիմա, երբ բոլորը գրում են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին և նշում ավերված քաղաքներ անունները՝ Իսկենդերուն, Քահրամանմարաշ, Գազիանթեփ, Ադիյաման, Շանլըուրֆա, Դիարբեքիր և այլն։

Սակայն «Իսկենդերունն» Կիլիկիայի մեր հայկական Ալեքսանդրետ քաղաքն է, որտեղ հայերն ապրել են մինչև ցեղասպանությունը.

«Գազիանթեփը»՝ կիլիկյան Այնթապը, որտեղ հայերն ապրել են մինչև ցեղասպանությունը:

«Քահրամանմարաշը» հայկական Մարաշ քաղաքն է Կիլիկիայում, որտեղ հայերը նույնպես ապրել են մինչև ցեղասպանությունը:

«Ադիյամանը» հայկական Սամոսատն է Փոքր Հայքում (Կոմմագենի շրջան), որտեղ բնակչության հիմնական մասը մինչև ցեղասպանությունը եղել է հայ։

«Շանլըուրֆան» հայկական Ուր քաղաքն է (Եդեսա), իսկ «Դիարբեքիրը»՝ Տիգրանակերտ քաղաքն է Ալզնիկում, Անգլ-Տունի շրջանում, որտեղ հայերն ապրել են մինչև ցեղասպանությունը:

Սրանք մեր քաղաքներն են, մեր հողերը, մեր Հայրենիքը, որտեղ ապրել են մեր նախնիները։

8 միլիոն հայ 20-րդ դարի սկզբին՝ Ցեղասպանության օրերին, վտարվել է այս հողերից, 1,5 միլիոնը սպանվել, միլիոնավորներն էլ թուրքացված են...

Ավերվել է 3.300 եկեղեցի, 2000 դպրոց և 3.500 գյուղ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author