
Տարածաշրջանային ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության ներքո․ Իրանի դեսպան
Իրանը կողմնակից է տարածաշրջանային հաղորդակցությունների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմաբը, բայց դա պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության ներքո։ Այս մասին ասել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ զրույցում՝ շեշտելով, որ ապաշրջափակման վերաբերյալ իրենց դիրքորոշումը շատ հստակ է։
«Եթե տեղի է ունենում ապաշրջափակում, բնական է, որ երթևեկությունը մեծանում է, աշխուժանում, բայց պետք է փոխադարձ համաձայնություն լինի այդ մասով։ Եթե պայմանավորվածություն է լինում, նշանակում է՝ ավելի ենք մոտենում խաղաղությանը։ Սա տարածաշրջանի երկրների օգտին է։ Այն, ինչ իրականացվում է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, մենք կողմնակից ենք դրան»,- ասել է ՀՀ-ում Իրանի դեսպանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն