
ԻՀՊԿ-ից վստահեցնում են՝ Իրանը շահավետ առաջարկ է արել Ադրբեջանին, և Սյունիքի հարցը լուծվել է
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից վստահեցրել են, որ Սյունիքի հարցը օրակարգից դուրս է եկել։
Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը բացել են Աստարա-Ռեշտ երկաթուղու նախագիծը, որի շրջանակում Իրանը շահավետ առաջարկ է արել Ադրբեջանին։ Հայտարարության համաձայն՝ Բաքուն համաձայնել է, և Սյունիքի հարցը լուծվել է։
«Այդ նախագծին Ադրբեջանի անհամաձայնության վերաբերյալ հաղորդագրությունները լրատվամիջոցներում սոսկ Իսրայելի ապատեղեկատվության փորձերն են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելացնել նոր մեկնաբանություն