Ալիևը սեպտեմբերի 20-ը «պետական ինքնիշխանության օր» է հռչակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր մեկնել է օկուպացված Ակնա։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ տեղեկացնելով, որ այցի ընթացքում նրան ուղեկցում է որդին՝ Հեյդարը։
Ակնա մեկնելուց առաջ Ալիևը հրամանագիր է ստորագրել սեպտեմբերի 20-ը «պետական ինքնիշխանության օր» հռչակելու մասին։
Այսօր լրանում է Արցախի բռնազավթման մեկ տարին։ 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչության տեղահանությունը էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր։ Ավելի քան 115.000 հայ մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը։
Ավելացնել նոր մեկնաբանություն