875

Մեր «շերեփը ծակ» է. ես չեմ տեսնում այն քայլերը, որ ավելացած վտանգների ու պակասած զենքի պայմաններում կարողանանք դիմակայել. Վարդանով

Պատերազմած տղեն իրեն ավելի շատ է գնահատում և կարող է նաև իրեն թույլ տալ ինչ-որ մեկին ասի՝ «շան տղա», այն դեպքում, երբ մյուսներն իրեն «եսիմ ինչ» են ասում։ Այս մասին «Փաստինֆոյի» տաղավարում հարցազրույցի ընթացքում ասել է «ՈՄԱ»-ի հիմնադիր Վովա Վարդանովն՝ անդրադառնալով Սերոբ Գասպարյանի նկատմամբ իշխանության ենթադրյալ յուրացման դեպքով հարուցված քրեական գործին։

Նրա դիտարկմամբ՝ հաճախ քրեական գործեր են հարուցվում անզգույշ հայտարարությունների համար։

«Ցանկացած տղա կարող է ասել՝ «այ, շան տղա ինչի լավ չես աշխատում, հել, ես քո փոխարեն աշխատեմ», հատկապես նրանք, ովքեր անկախություն են կերտել», - ասաց նա: 

Վարդանովի դիտարկմամբ` մենք չենք պատրաստվում պատերազմի. «մեր «շերեփը ծակ» է։ Պատերազմի ընթացքում ու դրանից հետո 500 միավոր տանկ ու ծանր ռազմական տեխնիկա է պակասել, հիմա 500 տեխնիկան փոխարինում ենք 36 հատ «Ցեզարո՞վ» և մի քանի տասնյակ հնդկական զինտեխնիկայո՞վ, կարծում եմ, չենք կարող։

Ասեմ ավելին, երբ բնագիծը այնպես էր, որ Արցախը հայկական պաշտպանական համակարգի մի մաս էր՝ թուրքական զինված ուժերը Արցախի շուրջ ¼ զորքեր ունեին։ Արցախի բանակը 20.000 էր, 80.000 թուրք կար նրանց դեմ կանգնած: Հիմա այդ 80 հազարը ազատ են։ Կարող է բյուջեն թեթևացնելու համար 20.000-ին տուն են ուղարկել, բայց մնացած 60.000-ին բերել են կամ կբերեն ՀՀ սահման, եթե պետք լինի։ Սա նշանակում է, որ դու բացի զենք զինամթերքից՝ նաև 60.000-ից ավելի հակառակորդ ես ունենալու մարտի դաշտում՝ ՀՀ սահմանների վրա։ Ես չեմ տեսնում այն քայլերը, որոնք թույլ կտան ավելացած վտանգների ու պակասած զենքի պայմաններում դիմակայել»։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն