Ադրբեջանը և Ուզբեկստանը քննարկել են ռազմական համագործակցությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Ուզբեկստանի ՀՕՊ և ռազմաօդային ուժերի հրամանատար Ահմեդ Բուրխանովին։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Հանդիպմանն ընդգծվել է Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև փորձի փոխանակման ու փոխայցելությունների զարգացման կարևորությունը ռազմական ավիացիայի և հակաօդային պաշտպանության, ինչպես նաև այլ ուղղություններով։
Քննարկվել են նաև երկրների միջև ռազմական համագործակցության նոր հեռանկարները։
Ավելացնել նոր մեկնաբանություն