Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրի նախագահները գոհունակություն են հայտնել ռուս-թուրքական հարաբերությունների կառուցողական բնույթի մասին և ընդգծել հետագա սերտ փոխգործակցության իրենց պատրաստակամությունը։
Քննարկվել են երկկողմ և միջազգային որոշ արդիական թեմաներ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի վտանգավոր զարգացումները։
Հաստատվել է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի միջոցառումների ժամանակ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև առանձին հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն