01

Իսպանացի պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը ձգձգում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ու մեծացնում անորոշությունները․ «Արմենպրես»

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն կարծում է, որ Ադրբեջանը միտված չէ Հայաստանի հետ կայուն խաղաղության հասնելուն։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով խաղաղության պայմանագիրը համաձայնեցված կետերով ստորագրելու Հայաստանի առաջարկն Ադրբեջանի կողմից մերժելու հարցին, Ջոն Ինյարիտուն նշել է, որ Ադրբեջանն այդպիսի մարտավարությամբ նպատակ ունի Հայաստանին զիջումներ պարտադրելու։ 

«Ադրբեջանի այդ դիրքորոշումը, հավանաբար, բխում է ինչպես այդ երկրի քաղաքականությունից, այնպես էլ բանակցությունների նկատմամբ նրա ունեցած ավտորիտար մոտեցումից»,- նշել է պատգամավորը:  

Ինյարիտուի գնահատմամբ՝ Հայաստանի առաջարկն Ադրբեջանի կողմից մերժելը կարող է պայմանավորված լինել չլուծված հարցերի նկատմամբ վերահսկողության պահպանման և Հայաստանին հետագա զիջումների մղելու նպատակադրմամբ: 

Նա, այդուհանդերձ, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե որքան կարևոր է գիտակցելը, որ նույնիսկ համաձայնագրի ստորագրումն անպայմանորեն չի երաշխավորում Ադրբեջանի հավատարմությունը դրան։ 

«Մենք դա տեսել ենք նախկինում` մասնավորապես 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի դեպքում, որն Ադրբեջանը բազմիցս խախտել է։ Այս խախտման հետևանքներն են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները և Արցախի քաղաքացիական անձանց ու առաջնորդների շարունակվող անօրինական կալանավորումը Բաքվում, որոնք օգտագործվում են որպես բանակցություններում սակարկությունների առարկա և որպես նվաստացման ձև Հայաստանի դեմ»,-նկատում է Ջոն Ինյարիտուն: 

Վերջինիս կարծիքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի մարտավարությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, քանի որ դա ձգձգում է խաղաղության գործընթացը, մեծացնում անորոշությունը և բարձրացնում բախումների կամ սահմանային միջադեպերի վերսկսման վտանգը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

8
Արցախցին մտահոգ է, որ ընդունելով ՀՀ քաղաքացիություն` կկորցնի վերադարձի իրավունքը. Գեղամ Ստեփանյան
Սերգեյ Կոպիրկինին Սուրեն Պապիկյանին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդին
Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե»
1
Հայկական պատվիրակությունն մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի միջոցառմանը
14
«Հայաստանն Ադրբեջանի դեմ պատերազմ է նախապատրաստում». այս վերնագրով հոդվածների պակաս ադրբեջանական իշխանական ու քարոզչական մամուլում չկա. ադրբեջանագետ
0140
«Երբ որ նշան են բռնել թիկունքիդ, քո զգաստությունն էլ իմաստ չունի»․ ԶԳՕՆ հասարակության կերտման ճանապարհով
7
Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը. «Monument Watch»
ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է․ «Ազատություն»