Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանն ԱՄՆ-ի գլխավոր թշնամին է․ Քամալա Հարիս

ԱՄՆ փոխնախագահ, առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ԱՄՆ-ի գլխավոր թշնամին է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Հարիսն ասել է ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հարցին, թե որ երկիրն է նա համարում Միացյալ Նահանգների գլխավոր հակառակորդը, Հարիսը պատասխանել է. «Կարծում եմ՝ ակնհայտ է, և մի բան է մտքիս գալիս: Դա Իրանն է։ Իրանի ձեռքերին ամերիկյան արյուն կա»։

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուի խոսքով՝ Վաշինգտոնը պետք է երաշխավորի, որ Իրանը երբեք հնարավորություն չունենա դառնալ միջուկային տերություն։ «Սա ինձ համար առանցքային առաջնահերթություններից մեկն է»,- ընդգծել է նա։

Հարցին՝ ինքը ռազմական գործողություններ կձեռնարկի՞, եթե Իրանը միջուկային զենք ստեղծի, թե ոչ, Հարիսը հստակ պատասխան չի տվել։

«Ես հիմա չեմ պատրաստվում հիպոթետիկ հարցերի մասին խոսել»,- եզրափակել է նա։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն