Իրանը աջակցում է Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը․ Արաղչի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է՝ Իրանը կաջակցի բոլոր ջանքերին՝ կնքելու հրադադար, որը բխում է Լիբանանի շահերից և ենթադրում է Գազայի հատվածում կրակի ամբողջական դադարեցում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Բեյրութում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արաղչին ասել է, որ հրադադարի հաստատման հարցով բանակցություններ է վարել Լիբանանի իշխանությունների հետ։
«Լիբանանում հրադադարի վերաբերյալ ես խոսել եմ երկրի իշխանությունների հետ, և մենք կապի մեջ ենք այլ երկրների հետ։ Մենք կաջակցենք ձեռնարկված ջանքերին՝ պայմանով, որ առաջին հերթին լիբանանցիների իրավունքները հարգվեն ու ընդունվեն դիմադրության ուժերի կողմից, և երկրորդ՝ անհրաժեշտ է համաժամանակյա զինադադար հաստատել Գազայում»,- ասել է նա։
Իրանի գլխավոր դիվանագետը հավելել է՝ Թեհրանն Իսրայելի որևէ գործողություն անպատասխան և անպատիժ չի թողնի։
Ավելացնել նոր մեկնաբանություն