
Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Ավելի վաղ ՌԴ նախագահը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ռուսական ՌԻԱ նովոստի գործակալության տարածած տեղեկատվության համաձայն՝ Պուտինի և Ալիևի հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեմաներից է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում նախատեսված չէ։ Ուշակովն ասել է, որ եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափար եղել է, բայց կողմերից մեկի հետ համաձայնության չեն հասել՝ շեշտելով, որ Ռուսաստանն այդպիսի հանդիպման անցկացմանը դեմ չի եղել։
Ավելացնել նոր մեկնաբանություն