Քննարկվել է Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցությունը
Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևը հանդիպել է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն Յանուշ Ադամչակի հետ։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Գնահատվել է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ներկա վիճակը, և ընդգծվել փոխհարաբերությունների զարգացման կարևորությունը։
Հանդիպմանը քննարկվել են ռազմական, տարածաշրջանային անվտանգության ոլորտում համատեղ համագործակցության հարցեր։
Ավելացնել նոր մեկնաբանություն