Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանում պնդում են՝ Իսրայելի վրա հարձակման արդյունքում մեծ թվով «F-35» կործանիչներ են ոչնչացվել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի խորհրդական Իբրահիմ Ջաբարին հայտարարել է, որ Իսրայելի ռազմական օբյեկտների վրա Իրանի պատասխան հրթիռային հարձակումը հանգեցրել է զգալի թվով իսրայելական «F-35» կործանիչների ոչնչացմանը: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Թեհրանում անցկացված գագաթնաժողովի ժամանակ բրիգադային գեներալ Իբրահիմ Ջաբարին հայտնել է, որ հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Իրանի արձակած հրթիռների 90 տոկոսը հաջողությամբ խոցել է նախանշված թիրախները։ Նրա խոսքով՝ հրթիռային հարվածի ժամանակ ԻՀՊԿ-ն միաժամանակ կիբեռանվտանգության և էլեկտրոնային պատերազմի գործողություններ է արել Իսրայելի ռեժիմի հակաօդային պաշտպանության համակարգերի դեմ՝ հնարավորություն տալով հրթիռներին խոցելու նախանշված թիրախները։

Ըստ Ջաբարիի՝ իրանական բալիստիկ հրթիռները հաջողությամբ խոցել են իսրայելական «F-35» կործանիչներն ու անգարները՝ ոչնչացնելով այդ ռազմական թանկարժեք ինքնաթիռների զգալի մասը։

Նա հավելել է, որ դա լիովին անսպասելի է եղել սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄՆ-ի ռազմական ու հետախուզական ծառայությունների համար, թեև իրանական հարձակումը հետ մղելու համար վերջիններս գործի են դրել իրենց ամբողջ ժամանակակից սարքավորումներն ու ռազմական տեխնիկան։
 

Ավելացնել նոր մեկնաբանություն