Բայդենը և Նեթանյահուն քննարկելու են Իրանին հարվածելու ծրագրերը. ԶԼՄ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իրենց առաջիկա հեռախոսազրույցի ժամանակ կքննարկեն Իրանին հարվածելու ծրագրերը: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Times of Israel» պարբերականը՝ հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին։
Օրերս Բայդենը հայտնել է, որ Իսրայելը դեռ չի որոշել, թե ինչպես պատասխանի Իրանի կողմից իր ուղղությամբ 180 բալիստիկ հրթիռների գիշերային արձակմանը, որի հետևանքով վնասվել են իսրայելական որոշ ավիաբազաներ:
«Եթե ես նրանց տեղը լինեի, կմտածեի այլընտրանքների մասին՝ նավթահանքերին հարվածելու փոխարեն»,- ասել է Բայդենը, որն ավելի վաղ էլ նշել էր՝ դեմ է, որ Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին։
Հիշեցնենք, որ Իրանը պաշտոնապես հայտարարել է՝ Իսրայելի վրա հարձակումը շարունակելու մտադրություն չունի՝ նախազգուշացնելով, որ ցանկացած պատասխան քայլ կստանա շատ ավելի կոշտ արձագանք:
Ավելացնել նոր մեկնաբանություն