Բաքուն երկարաձգել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը
Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի նկատմամբ կալանքը Ադրբեջանի Բինագադիի շրջանային դատարանի որոշմամբ երկարաձգվել է։
Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը։
Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով ապօրինաբար պատասխանատվության է ենթարկվել 14 հոգի։
Դատարանի որոշմամբ խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարաձգվել է։
Ավելացնել նոր մեկնաբանություն