Submitted by A.Gevorgyan on
hdyd

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ելույթին

Հոկտեմբերի 12-ին «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն անդրադարձել է Փաշինյանի հայտարարություններին։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Փաշինյանն իր ելույթում նշել է․ «Ադրբեջանը շատ է խոսում անհետ կորածների խնդրի մասին, բայց Հայաստանն այսօր շուրջ 1000 անհետ կորած մարդկանց ցուցակ ունի, որոնց ճակատագիրը նույնպես պետք է պարզաբանվի: Գերեվարված անձինք կան, որոնք 2020 թվականից մինչև այսօր գտնվում են ադրբեջանական գերության մեջ: Ասում են, թե նրանք ռազմագերի չեն: Սակայն այդ կետը (նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակմանը - խմբ.) միայն ռազմագերիների մասին չէ, ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց մասին է»։ 

Հաջիզադեն նշել է, որ Ադրբեջանը, հավատարիմ մնալով մարդասիրության սկզբունքին, իբրև թե բոլոր ռազմագերիներին հանձնել է հայկական կողմին։ Նա բացահայտ հայտարարել է, որ չեն պատրաստվում Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու մյուս գերիներին վերադարձնել Հայաստանին։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն