Submitted by A.Gevorgyan on
Iran

Իրանը հայտարարել է, որ նախապես տեղեկացված չի եղել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը հերքել է ԶԼՄ-ների այն հաղորդումները, թե Թեհրանը նախապես տեղեկացված է եղել 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակվելու ծրագրի մասին:

«Չնայած Դոհայում տեղակայված ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք նույնպես ոչինչ չեն իմացել այս գործողության մասին, և որ ողջ ծրագրումը, որոշումների կայացումը և ուղղորդումը կատարել է բացառապես Գազայում տեղակայված ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը, ցանկացած հայտարարություն, որը փորձում է այն կապել Իրանի կամ «Հիզբոլլահի» հետ, մասամբ կամ ուղղակիորեն, լիովին զուրկ է  արժանահավատությունից և հիմնված է շինծու փաստաթղթերի վրա»,- շաբաթ օրը «Newsweek»-ին ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչության անդամը:

«The New York Times»-ն ավելի վաղ հայտնել էր, որ ձեռք է բերել գաղտնի փաստաթղթեր, որոնցում պնդում է արվում, որ Իրանը տեղեկացված է եղել  ՀԱՄԱՍ-ի գործողության իրականացման ծրագրի մասին:

Աղբյուրը՝ «News.am»

 

Ավելացնել նոր մեկնաբանություն