Submitted by A.Gevorgyan on
Haha

ՄԱԿ-ը հայտարարել է, որ իսրայելական տանկերը ճեղքել են Լիբանանում խաղաղապահ ուժերի բազայի դարպասները

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) կիրակի հայտարարել է, որ իսրայելական տանկերը ճեղքել են Հարավային Լիբանանում գտնվող իր խաղաղապահ ուժերի բազայի դարպասները, ինչը խախտումների և հարձակումների մասին հերթական մեղադրանքը դարձավ, որոնք դատապարտվել էին Իսրայելի դաշնակիցների կողմից, հաղորդում է «Reuters»-ը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ ՄԱԿ-ին կոչ էր արել մարտական գործողությունների ​​շրջաններից տարհանել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի զինվորականներին:

Ժամեր անց խաղաղապահ ուժերը հայտնել են Իսրայելի կողմից լրացուցիչ խախտումների մասին, այդ թվում՝ բազայի դարպասներից ներս տանկերի բռնի մուտքի։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, որը, որպես կանոն, Իսրայելի ամենաուժեղ աջակիցներից մեկն է Արևմտյան Եվրոպայի առաջնորդների շարքում, կիրակի հեռախոսով խոսել է Նեթանյահուի հետ և դատապարտել Իսրայելի հարձակումները: Իտալիան  ավելի քան հազար զինծառայող ունի 10000 հոգանոց UNIFIL-ի կազմում, ինչը նրան դարձնում է անձնակազմի խոշորագույն մատակարարներից մեկը: Ֆրանսիան և Իսպանիան՝ յուրաքանչյուրը մոտ 700 զինվորականով, նույնպես դատապարտել են Իսրայելի հարձակումները։

Աղբյուրը՝ «News.am»

Ավելացնել նոր մեկնաբանություն