Մշտապես միասնական ենք եղբայրական Ադրբեջանի հետ և համերաշխ միջազգային հարթակներում. Քուրթուլմուշ
Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահները հանդիպել են Ժնևում: Այս մասին X սոցցանցում հայտնել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը:
Նա նշել է, որ Ժնևում Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:
«Հանդիպմանը մենք քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային զարգացումները, որոնց ընթացքում փոխադարձ գոհունակություն հայտնեցինք մեր երկրների միջև հարաբերությունների աճող առաջընթացի կապակցությամբ, որոնք ինտենսիվորեն զարգանում են բոլոր ոլորտներում։ Հանդիպման ընթացքում մենք ևս մեկ անգամ հաստատեցինք, որ մշտապես միասնական ենք եղբայրական Ադրբեջանի հետ և համերաշխ միջազգային հարթակներում»,- ընդգծել է Քուրթուլմուշը։
Ավելացնել նոր մեկնաբանություն