Ադրբեջանն անիրատեսական է համարում խաղաղության պայմանագրի ստորագրման Հայաստանի առաջարկը
««Ստորագրել այն ամենը, ինչն արդեն համաձայնեցվել է» Հայաստանի առաջարկը լիովին անիրատեսական է»,- այս մասին հոկտեմբերի 14-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը հավասարապես կարևոր են և չեն կարող իրարից տարանջատվել։
Ալիևը «լիովին անիրատեսական» է համարել Հայաստանի առաջարկը` «ստորագրել այն ամենը, ինչ արդեն համաձայնեցվել է, իսկ չհամաձայնեցված կետերը թողնել հաջորդ փուլերին», և ընդգծել, որ նման մոտեցման նախադեպ իրեն հայտնի չէ:
Ավելացնել նոր մեկնաբանություն