Ղազախստանը պատրաստ է շարունակել հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի բանակցությունների համար

Ղազախստանը պատրաստ է հետագայում ևս Ալմաթիի հարթակը տրամադրել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի բանակցությունների համար։ Այս մասին Ղազախստանում պաշտոնական այցով ներկա գտնվող հայ գործընկեր Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Նա նշել է, որ Աստանան հետաքրքրված է հայ-ղազախական համագործակցությունը որակապես նոր մակարդակի հասցնելու հարցում։ Տոկաևը վստահություն է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։

«Ղազախստանի համար Հայաստանը հուսալի և ժամանակով ստուգված մտերիմ գործընկեր է։ Մեր ժողովուրդներին ամուր բարեկամություն, ընդհանուր պատմություն և նման մշակութամարդասիրական արժեքներ են կապում։ Գոհունակությամբ նշում եմ բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների դինամիկ և հետևողական զարգացումը»,- ընդգծել է Տոկաևը։

Հիշեցնենք, որ Ղազախստանի միջնորդությամբ Ալմաթիում մայիսի 10-11-ը կայացել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարնների բանակցությունները։

Ավելացնել նոր մեկնաբանություն