Դիպուկահար հրացան «Սև նետ»
Խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան «Սև նետը» (M93 Black Arrow) նախատեսված է թշնամու դիպուկահարների դեմ պայքարելու, նրա թեթև զրահատեխնիկայի, ռադարների, հրետանու և հրթիռային կայանքների, ավիացիոն սարքավորումների և կենդանի ուժի ոչնչացման համար: Հրացանը մշակվել է 1990-ականների սկզբին Հարավսլավիայի «Zastava Arms» գործարանում (Կրագուևաց, Սերբիա-Հարավսլավիա):
1990-ականների վերջից այս հրացանն օգտագործվել է Հարավսլավիայի զինված ուժերի կողմից, այդ թվում՝ Կոսովոյում, Հարավային Սերբիայում և Մակեդոնիայում ռազմական գործողությունների ժամանակ։ Բացի դրանից՝ այն արտահանվել է տարբեր երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ, որտեղ ավելի հայտնի է «M-93 Black Arrow» անվանումով։
«Սև նետը» նախատեսված էր երկու տարբերակով՝ 12.7x108 (DSHK/ԴՇԿ) և 12.7x99 (BROWNING/Մ2) տրամաչափերով օգտագործելու համար: Սերբիայի և Չեռնոգորիայի բանակն ընդունեց 12.7x108 մմ տրամաչափով տարբերակը (Նկար 2): Արտահանման նպատակով առաջարկվել է ամերիկյան 12.7x99 մմ փամփուշտների համար հարմարեցված հրացանի տարբերակը (Նկար 3)։
Զենքի ապահովիչը տեղադրված է ձգանի պաշտպանիչի ներսում՝ ձգանի հետևում:
Ծանր փողը, որը պատրաստված է քրոմ-նիկել-վոլֆրամի համաձուլվածքով պողպատից, ունի երկայնական ակոսներ՝ ավելի հեշտ և ավելի լավ սառեցման համար, ինչպես նաև փողաբերանի խոշոր արգելակ, որը նվազեցնում է հետադարձը (отдача) մինչև 60 տոկոսով: Հրացանը սովորաբար համալրված է «Air» M94 օպտիկական նշանոցով՝ 8x56 խոշորացույցով ֆիքսված։
Ընդունիչի (ствольная коробка) դիմաց տեղադրված է ծալովի երկոտանի ամրակ, ինչպես նաև կողային ծալվող բռնակ։
Հրացանի բնութագիրը՝ ստորև
Ավելացնել նոր մեկնաբանություն