Խոջալուի մասին ճշմարտությունը

Խոջալուի մասին ճշմարտությունը

Խոջալուի մասին ճշմարտությունը

1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ  գումարման արտահերթ նստաշրջանում Արցախը մայր Հայաստանին վերամիավորելու մասին պատմական որոշման ընդունումից ընդամենը մեկ շաբաթ անց տեղի ունեցավ Սումգայիթյան ոճրագործությունը, որի արդյունքում սպանդի, կտտանքների, ողջակիզման և բռնաբարության ենթարկվեցին հարյուրավոր անպաշտպան հայեր, 18 հազար մարդ դարձավ փախստական, ավերվեցին և թալանվեցին 200-ից ավելի բնակարաններ:

            Սումգայիթյան դեպքերից ուղիղ 4 տարի անց` 1992թ. փետրվարին` հարվածի թիրախը Խոջալուն էր, բայց այս անգամ ոչ թե անզեն մահկանացուների, այլև մինչև ատամները զինված ազերական օմոնականների և ժողճակատային բանդաների դեմ:

            Հատկանշական է, որ 1992թ, փետրվարի  26-ին տեղի ունեցած Խոջալուի ռազմական հենակետի վնասազերծման ռազմագործողությունը եղել և շարունակում է մնալ տարաբնույթ մեկնաբանությունների թիրախ:

Ավելորդ է ասել, որ Խոջալուի թեմատիկայով գրվող բոլոր թուրք-ադրբեջանական հոդվածներում հայերը թիրախավորված են, և նրանց հանդեպ կիրառվում են երբեմն ծայրահեղության հասնող վիրավորական արտահայտություններ։

Խոջալուի դեպքերի մասին խոսելիս թուրքական մամուլում սովորաբար կիրառվում են «ցեղասպանություն», «կոտորած» բառերը։ Երբեմն տպավորությունն ուժեղացնելու համար մամուլում հայտնվում են «դաժանություն բառի հոմանիշ», «ադրբեջանական ժողովրդի ծանրագույն տրավմա», «հայկական դաժանության գագաթնակետ» արտահայտությունները։ Ցավակցական ուղերձներում և ելույթներում էլ ամենից շատ օգտագործվում են «չենք մոռացել», «թույլ չենք տալու մոռանալ» արտահայտությունները։ 2021 թ. այն իր ելույթում օգտագործեց նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն. «Մարդկության դեմ այս հանցագործությունը չենք մոռացել, չենք էլ մոռանալու»։

Եկեք հասկանանք՝ որն է Խոջալուի մասին ճշմարտությունը։

1992 թ. փետրվարի 25­ին սկսվեց Ստեփանակերտ քաղաքի գրոհը, որի մասին պաշտոնական Բաքուն, ինչպես նաև Խոջալուի և Աղդամի տեղական իշխանությունները նախօրոք տեղ յակ էին : Խոջալուի քաղաքացիական բնակչության մի մասը քաղաքը լքել էր գրոհից առաջ, և 1992 թ. փետրվարի վերջին, ըստ տարբեր աղբյուրների, այնտեղ մնացել էր 1000­4000 մարդ՝ հիմնականում խաղաղ բնակիչներ և  ադրբեջանական զինված կազմավորումների անդամներ:

Հայ մարտիկների գրոհող ջոկատները Խոջալուի հրետակոծումը սկսեցին փետրվարի 25­ի ժամը մոտ 23:00­ին: Ընդ որում՝ նախ քաղաքի տարածքում ոչնչացվեցին բնակելի թաղամասի խորքում գտնվող զորանոցը, և պաշտպանական առաջավոր դիրքերը: Հայկական հետևակ ջոկատների մուտքը քաղաք տեղի է ունեցել փետրվարի 26­ի գիշերվա ժամը 1­ից 4­ը: Բնակչության մի որոշ մասը լքել էր շրջափակված քաղաքը, սակայն խաղաղ բնակչության լրիվ տարհանումը, չնայած Խոջալուի գործադիր իշխանության ղեկավար  Մամեդովի խնդրանքներին, չէր կազմակերպվել:

  Բերենք մի փաստարկ, որը տակավին հաստատում է Խոջալուի օպերացիայի իրականացման վերաբերյալ ադրբեջանցիներին նախապես տեղակացված լինելու մասին: Այս անգամ վկայության հեղինակն է ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆատուլաևը, ով իր "Ղարաբաղյան օրագիր" հոդվածում գրում է. "Հանուն ճշմարտության խոստովանում եմ, որ մի քանի տարի սրանից առաջ, ես հանդիպել եմ Խոջալուի փախստականներին, որոնք ժամանակավոր բնակություն էին հաստատել Նավթալանում: Նրանք բացեիբաց ինձ ասել են, որ հարձակումից  մի քանի օր առաջ, հայերն անընդհատ բարձրախոսներով բնակիչներին զգուշացրել են պլանավորվող օպերացիայի մասին, առաջարկել քաղաքացիական անձանց թողնել ավանը և Կարկառ գետի հունի երկայնքով բացված հումանիտար միջանցքով դուրս գալ շրջափակումից":

            Իսկ այժմ մի քանի խոսք բուն օպերացիայի ընթացքի մասին: Այն բանից հետո, երբ Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը Խոջալիում տեղակայված ադրբեջանական զինյալներից պահանջեց առանց մարտի թողնել դիրքերը և տրամադրված միջանցքով հեռանալ երկրամասի տարածքից, Ստեփանակերտը կրկին նույն ռազմահենակետից ենթարկվեց հզոր հրետակոծության։ Այլ ելք չկար: Խոջալուի  հարցը մնում էր լուծել ուժի միջոցով։

            1992թ. փետրվարի 26-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը հակառակորդին սանձելու համար ստիպված էին դիմելու վճռական միջոցների: Որպես նախազգուշական քայլ` հարվածի գլխավոր ուղղություն ընտրվեց դեռևս 1990թ. հոկտեմբերի 17-ից ադրբեջանական օմոնականների հսկողության տակ գտնվող օդանավակայանը: Այստեղ ազերիների դիմադրությունը կոտրելուց հետո հայ ինքնապաշտպանները հասան Խոջալուի մատույցներին։ Շրջափակման մեջ առնելով ռազմակայանը, այդուհանդերձ ղարաբաղյան զորքերի հրամանատարությունը տակավին մնաց իր բարձրության վրա: Այս անգամ նա ոչ միայն առաջարկեց, այլև գործնականում հնարավորություն տվեց գյուղում մնացած խաղաղ բնակչությանը, այն է` թուրք - մեսխեթներին, անվտանգ դուրս գալ տարանցիկ միջանցքով և շարժվել դեպի Աղդամ։ Այստեղ հարկ է ընդգծել, որ այդ տառապյալ ամբոխի առջևից ծպտյալ կերպով ճողոպրում էին Խոջալուի, այսպես կոչված, "ժողճակատային պաշտպանները..." Նրանք, ովքեր ընդամենը ժամեր հետո պետք է դառնային հրեշավոր գործողության հեղինակ։ Այդ  օրը տասնյակ թուրք-մեսխեթներ իրենց մահկանացուն գտան Աղդամից 3կմ հեռավորության վրա, այնտեղ` ուր հայ զինվորը պետք է ոտք դներ միայն ամիսներ հետո։

Ավելացնել նոր մեկնաբանություն