Օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթանի տարեմուտի արմենոֆոբ հայտարարությունները. քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյան
Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը գրում է.
«Օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամը 2025թ. հունվարի 8-ին հարցազրույց է տվել մի շարք տեղական ԶԼՄ-ների, որտեղ վերջինս, մասնավորաբար, հայտարարել է.
• Անկախ հայկական պետությունը ըստ էության ֆաշիստական պետություն է:
• Մենք հարևան ենք այսպիսի ֆաշիստական պետության հետ և ֆաշիզմի վտանգը չի վերանում: Ահա թե ինչու ֆաշիզմը պետք է վերացվի: Այն կոչանչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ՝ մենք: Այլ ելք մենք չունենք:
• Հայաստանը պետք է շտապ դադարեցնի զինումը: Ֆրանսիան և մյուս երկրները, որոնք նրան զենք են տալիս, պետք է խզեն և չեղարկեն այդ պայմանագրերը: Արդեն Հայաստան առաքված զենքը պետք է վերադարձվի: Դա մեր պայմանն է: Հիմա թող ով ինչպես ուզում է այնդպես էլ ընկալի դա։ Ես ասում եմ իմ խոսքը և՛ նրանք և՛ նրանց հետևում կանգնածները նույնպես գիտեն, որ եթե մենք ինչ-որ բան ասում ենք, մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում:
• Հուսով եմ, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր բոլոր պայմանները նույնպես կընդունվեն, քանի որ դրանցում էքստրաօրդինար ոչինչ չկա: Մինսկի խմբի լուծարում, Սահմանադրության փոփոխություն – առանց սրանց խաղաղության պայմանագիր հնարավոր չէ: Եթե Հայաստանին խաղաղության պայմանագիր անհրաժեշտ չէ, ապա այն անհրաժեշտ չէ և մեզ:
Մենք առանց դրա ստորագրման էլ կարող ենք ապրել և իրականացնել մեր քաղաքականությունը:
• Մենք ցանկանում ենք…որ նրանք (հայերը – Ս. Հ.-Ջ.) մեզ չխանգարեն: Որպեսզի նրանք աշխարհագրական պատնեշ չլինեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և այն կբացվի: Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան լավ: Մենք չենք կարող մնալ այսպիսի իրավիճակում: Ինչո՞ւ պետք է մենք գնանք Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս հանդիսացող Նախիջևան այլ տարբեր ուղիներով: Մենք պետք է ունենանք ուղիղ կապ… Ես մի անգամ ասել եմ նրանք չպետք է մեզ բարկացնեն և նրանք պետք է հասկանան, որ այստեղ ձայնի իրավունքը պատկանում է մեզ:
Ադրբեջանը հանդիսանում է առաջատար տնտեսությամբ, առաջատար ռազմական ուժով առաջատար պետություն Հարավային Կովկասում: Ժամանակակից աշխարում ուժի գործոնը գտնվում է առաջին պլանում և ոչ ոք չպետք է այդ մասին մոռանա:
Թե՛ բանավոր և թե՛ գրավոր հրապարակային խոսքում բազմիցս հայտարարել եմ, որ Ադրբեջան անունով արհեստական, կեղծ կազմավորման հետ հնարավոր չի լինելու ունենալ խաղաղ գոյակցություն: Հայկական պետականությանը սպառնացող արտաքին վտանգների շարքում առաջնակարգ տեղ զբաղեցնող Ադրբեջան անունով կազմավորման գոյությունը լրջագույն սպառալիք է Հայաստանի Հանրապետության համար: Հայաստանում պետք է ձևավորվի արհեստավարժ, ազգային, պետական շահերը սպասարկելու հետագիծ, ցանկություն և կարողություն ունեցող վարչակազմ, որն իր արտաքին քաղաքական առաջնահերթ նպատակներից մեկը պետք է դարձնի տեսանելի ապագայում Ադրբեջանի գոյության դադարեցումը բոլոր հնարավոր միջոցներով՝ այդպիսով բացառելով ապագայում հայ ժողովրդին և Հայաստան պետությանը արևելքից սպառնացող վտանգը:
Իսկ որպես այդ նպատակին հասնելու առաջին քայլ Հայաստանի տվյալ վարչակազմը պետք է, կրկին առանց միջոցների միջև խտրության, հասնի Արցախի Հանրապետության դեօկուպացիային:
Հակառակ պարագայում, հաշվի առնելով Արցախ-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ողջ պատմությունը՝ կարող ենք փաստել, որ հայկական պետականության հետագա գոյությունը շարունակելու է մնալ լրջագույն սպառնալիքի տակ, իսկ մի օր այն կարող է պարզապես դադարել և Հայաստանի Հանրապետությունում ապրող հայությունը կրկին ենթարկվել թուրքադրբեջանական ցեղասպանության»:
Ավելացնել նոր մեկնաբանություն