Submitted by H.Aslanyan on
Ոմա

ՈՄԱ-ի գործունեությունը հանգիստ չի տալիս Բաքվին. թշնամու հերթական անդրադարձը

Ադրբեջանական «Caliber.az» հեռուստաալիքը Հայաստանում գործող ՌՀԿ-ների, մանսավորապես ՈՄԱ-ի և «Ազատազէնի» գործունեությունը թիրախավորող հերթական ռեպորտաժն է պատրաստել «Հայաստանի ռազմականացումը ազգ-բանակ սցենարով» խորագրով:

Ռեպորտաժում նշվում է, որ 2020 թ. 44-օրյա պատերազմում կրած խոշոր պարտությունից հետո Հայաստանը արագ տեմպերով իրականացնում է հասարակության ռազմականացում՝ ազգային պաշտպանության դասական մոդելից անցնելով «ազգ-բանակ» հիբրիդային դոկտրինին:

Շեշտվում է, որ թեպետ տվյալ նախաձեռնությունն ի հայտ է եկել դեռևս նախորդ իշխանությունների օրոք, այն ակտիվորեն կյանքի է կոչվում Հայաստանի պաշտպանության ներկայիս նախարար Սուրեն Պապիկյանի կողմից:

Ըստ ռեպորտաժի հեղինակի՝ հատուկ շեշտը դրվում է ռազմականացված կառույցների գործունեության վրա, ինչպիսիք են ՈՄԱ-ն ու «Ազատազէնը», որոնք դարձել են հայ հասարակության ստրատեգիական մոբիլիզացիայի գործիքներ՝ հայրենասիրության և ազգային վերածննդի նշանաբանի ներքո:

Ռեպորտաժի հեղինակն ասում է, որ ավելի վաղ հայտնել էին Ադրբեջանի դեմ ՈՄԱ-ի, դաշնակների և ԱՍԱ/Ա-ի կողմից ահաբեկչության նախապատրաստման մասին, որոնք հատուկ մասնագիտացված կադրեր են պատրաստում՝ Ադրբեջանի դեմ ահաբեկչական պատերազմի նպատակով:

Նշվում է, որ Հայաստանի տարածքում ձևավորվում են ահաբեկչական այլ խմբավորումներ ևս, որոնք չեն վերահսկվում Փաշինյանի իշխանության կողմից, և որոնցում ներգրավվում են անգամ անչափահասներ. բառացի թարգմանած՝ Հայաստանը մեր աչքերի առջև փաստացի վերածվում է 2-րդ Լիբանանի:

Ինչպես միշտ, թշնամին ահաբեկչական է որակավորում ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպությունը, իսկ կառույցի հիմնադիր-նախագահ Վովա Վարտանովին դիվերսանտ անվանում. նշվում է, որ ՈՄԱ-ն երկար ժամանակ պատրաստել է զինյալներ՝ կանոնավոր բանակի շրջանակից դուրս:

Անդրադարձ է եղել ՈՄԱ-ի գործունեության ֆինանսավորմանը. ընդգծվում է, որ դրսից, հատկապես Սփյուռքից մեծ ֆինանսավորման շնորհիվ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող հայերը մարտական պատրաստություն են անցել Ադրբեջանի հետ պայմանական սահմանին մոտ:

Հիմնական շեշտը դրվել է ինժեներական աշխատանքների՝ երկարաժամկետ հենակետերի կառուցման, թեթև մարտական տեխնիկա՝ Բագի վարելու հմտությունների և կրակային պատրաստության վրա:

Նշվում է, որ դեռևս 2020 թ. Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական ծառայությունը հետաքննություն է անցկացրել Ազգային անվտանգության ծառայության տրամադրած տվյալների հիման վրա՝ ՀՀ քաղաքացի Վլադիմիր Վարտանովի և Հայաստանի սահմաններից դուրս ապրող օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ. Ադրբեջանի կանոնադրությամբ արգելված՝ օտարերկրացիների զինված խմբավորում ստեղծելու՝ ՈՄԱ անվանումով, նշված խմբավորման մասնակիցների համար վարժանքներ անցկացնելու, նրանց կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում ահաբեկչական ու հանցավոր այլ գործողություններ կատարելու առնչությամբ: Իբրև թե հետաքննության արդյունքում պարզվել է, որ նշված անձինք Հայաստանի իշխանությունների կողմից օգտագործվել են որպես վարձկաններ Ադրբեջանի տարածքներն օկուպացնելուն ուղղված պատերազմի ժամանակ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և հակաահաբեկչական գործողություններում ներգրավված ադրբեջանցի զինվորների դեմ:

Քանի որ նշված խմբավորման անդամները մասնակցել են Ադրբեջանի քաղաքացիների դեմ ահաբեկչական գործողություններին, ըստ այդմ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հիման վրա՝ ագրեսիվ պատերազմի մղում, կանխամտածված սպանություն հանցավոր կազմակերպության կողմից, զինված խմբավորումների ստեղծում, Ադրբեջանի Հանրապետության սահմանի ապօրինի հատում և այլն:

Ռեպորտաժում անդրադարձ է եղել նաև «Ազատազէնին»՝ շեշտադրելով, որ այն լիցենզիա է ստացել և հրաձգարան բացել՝ կրակային պատրաստություն սովորեցնելու քաղաքացիական անձանց: Այդ քայլը որակվում է որպես Ադրբեջանի դեմ պատերազմելու նպատակով հայ հասարակության պատրաստման մեծ ծրագրի մաս: Պետական ուժային կառույցներից անկախությունը «Ազատազէնի» համար իրավաբանական պաշտպանություն է ստեղծել՝ եթե կարիք լինի արտակարգ իրավիճակներում պետությունից առանձնանալու, օրինակ՝ Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքների կամ ահաբեկչության ժամանակ:

Շեշտվում է, որ իր գործունեության օրինականացման համար «Ազատազէնը» ակտիվորեն օգտագործում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները՝ քաղաքացիական զենքի շրջանառության մասին:

Ռեպորտաժի հեղինակը մանրամասնում է, որ «Ազատազէնի» ուսուցման ծրագիրը ներառում է կրակային պատրաստություն, դարանների պատրաստում, արտակարգ իրավիճակներում գոյատևում, հրետանային պատրաստություն, հարվածային դրոնների տիրապետում, ինչպես նաև ականանետների կառավարում:

Շեշտվում է այն հանգամանքը, որ «Ազատազէնի» հրահանգիչները անմիջական կապ ունեն ՈՄԱ-ի հետ, ինչը վկայում է նույն աղբյուրից համակարգման մասին:

Ռեպորտաժի հեղինակը մտահոգություն է հայտնում «Ազատազէնի» ֆինանսավորման աղբյուրների գաղտնիության և գաղափարական քարոզչության հետ կապված՝ մասնավորապես Ցեղասպանության, Արցախի կորստի, Գարեգին Նժդեհի գաղափարների շեշտադրումների առումով:

Ասվում է, որ «Ազատազէնը» զուտ ուսումնական կառույց չէ, այլ ամբողջ հայ ազգի ռազմականացման մեծ ծրագրի մաս, որը իրականում ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո է գործում՝ քաղաքացիական անվան տակ:

Նշվում է, որ Հայաստանի այդպիսի քաղաքականությունը, երբ երկրի ղեկավարությունը բարձրաձայնում է կայուն խաղաղության մասին, բայց զուգահեռ պատրաստում ահաբեկիչներ ու վարձկաններ, ոչ միայն միջազգային իրավունքի խախտում է, այլև վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը:

Ռեպորտաժի վերջում հեղինակը կոչ է անում միջազգային հանրությանը զգոն լինել և Հայաստանի ղեկավարությունից պահանջել թափանցիկություն ապահովել հասարակության ռազմական պատրաստության հարցում:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել
Զելենսկի
Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ–ն Կիևին անվտանգության հզոր երաշխիքներ է խոստացել
Կիբեռ
Ադրբեջանում պաշտոնյաների ընտանիքների դեմ զանգվածային կիբեռհարձակումներ են գրանցվել
Կատար
Աշխարհը գտնվում է Երրորդ համաշխարհայինի առաջին տարում․ Կատարի ԱԳՆ ներկայացուցիչ
Հարված
Ռուսաստանը հարվածել է Կիևի մարզին, կա 3 զոհ, 6 վիրավոր
Էրդողան
Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին
Իսրայել
Կարո՞ղ է Ադրբեջանն օգնել Թուրքիային և Իսրայելին հաշտվել․ The National Interest
Հրթիռ
ԱՄՆ-ն ձգձգում է Ուկրաինայի համար վճարված Patriot հրթիռների մատակարարումը
Վենս
Վենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին
Տիգրան
Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել․ Աբրահամյան
ԱՄԷ
Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը
Եկեղեցի
Դադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախը